+5
Եղանակը Երևանում
Հայ

Տատիկը բարկացել է. Եղիսաբեթ թագուհին Մեգանից հետ կվերցնի բոլոր թագավորական զարդերն ու հարսանեկան զգեստը

20:38
21 Հունվարի 2020

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Մեգան Մարքլը հրաժարվել է թագավորական պարտականություններից և արքայադստեր տիտղոսից, իսկ դա նշանակում է, որ պետք է վերադարձնի բոլոր զարդերը, որոնք նվիրել են նրան։

Նման խիստ որոշում է կայացրել Մեքանի ամուսնու` Հարրիի տատիկը` Եղիսաբեթ Երկրորդ թագուհին։ Ավելին, Մեգանը պարտավոր է վերադարձնել ոչ միայն թագավորական զարդերը, այլև անձնական նվերները`այն զարդերը, որոնք նրան նվիրել են հարսանիքից հետո։

Օրինակ, 38–ամյա Մեգանը զրկվել է մեծ երկնագույն քարով մատանուց, որը Հարրին նվիրել է պսակադրության պաշտոնական արարողությունից հետո։ Թագուհին ուզում էր վերադարձնել անգամ Մեգանի նշանադրության մատանին` արքայադուստր Դիանայի հավաքածուից, սակայն դերասանուհուն դեռևս հաջողվել է պահել այն, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»` հղում անելով Woman's Day ամերիկյան հրատարակությանը։

Загружается новость ... "Лево"

Ավելին, թագուհին կարող է պնդել, որպեսզի Մեգանը նաև վերադարձնի թանկարժեք հագուստը, կոշիկներն ու պայուսակները, որոնք նա գնել է բրիտանական թագավորության փողերով։ Հարսանիքից հետո Մեգանը տպավորիչ զգեստապահարան է հավաքել։ Ինչպես հաշվել է բրիտանական Daily Mail–ը, միայն 2019թ.–ին Մեգանը հագուստի վրա ծախսել է 211 700 ֆունտ։ Եվ սա այն դեպքում, երբ նա դեռ խնայել է, նախորդ տարի Մեգանը կրնակի կրճատել է հագուստի վրա ծախսվող գումարն այն բանից հետո, երբ բրիտանացիները սկսել են քննադատել նրան աստղաբաշխական ծախսերի համար։ Մեգանին ավելի շատ քննադատում են դիզայներական հագուստի հանդեպ ունեցած մոլուցքի համար։

Նորաձևության փորձագետները նշում են, որ զգեստապահարանի մի մասը Մեգանը կկարողանա պահպանել։ Չէ՞ որ նա թանկարժեք հագուստը հաճախ միքսում է սովորական ապրանքանիշերի հետ, օրինակ` Banana republic–ի, դժվար թե թագավորական ընտանիքին անհրաժեշտ լինեն նման իրերը։ Իսկ այ Dior–ի և Givenchy–ի զգեստներն ու պայուսակները կարող են իսկապես հետ պահանջել։ Թերևս նույն ճակատագրին կարժանանա նաև Մեգանի հարսանեկան զգեստը, այն համարվում է բրիտանական թագավորության սեփականությունը։

Ավելի վաղ Եղիսաբեթ Երկրորդը հանդես էր եկել պաշտոնական հայտարարությամբ` նշելով, որ դադարեցնում է թոռան և նրա կնոջ թագավորական լիազորությունները։ Մեգանն ու Հարրին զրկվում են Սասեքսի դքսի և դքսուհու տիտղոսներից, ինչպես նաև բոլոր առավելություններից։ Հարրիին նաև զրկել են զինվորական կոչումներից, որոնց նա արժանացել է բանակում ծառայելու և Աֆղանստանում ռազմական գործողություններին մասնակցելու համար։ Այսուհետ նա չի կարող զինվորական համազգեստով երևալ հանրության առջև։ 

Հարրին արդեն  մեկնաբանել է թագավորական լիազորություններից հրաժարվելու որոշումը։ Նրա խոսքով, նա և Մեգանը ցանկացել են «շարունակել ծառայել թագուհուն, Ազգերի միությանը` միաժամանակ չստանալով բյուջետային միջոցներ»։ Սակայն, ինչպես խոստովանել է Հարրին, նրանք չէին սպասում նման լուրջ հետևանքների, որոնց համար նա հիմա ափսոսում է։ Եվ իսկապես թագավորական պարտականություններից ազատվելը նրա համար դեռ առաջացրել է միայն խնդիրներ ու կորուստներ։ Հարրիի բյուջեի մեծ մասը կազմում էր 21 մլն ֆունտ ստեռլինգ, որն ամեն տարի որդուն էր տրամադրում արքայազն Չարլզը Քորնուոլ դքսությունից ստացած անձնական եկամուտներից։ Չարլզը հավանաբար կշարունակի գումար տալ որդուն և նրա կնոջը, հակառակ դեպքում նրանք ապրուստի գումար չեն ունենա։

Ի դեպ, հիմա Մեգանն ու Հարրին պարտավոր են փոխհատուցել Ֆրոգմորի կալվածքում գտնվող քոթեջի վերանորոգման ծախսերը, արքայազնի մոտ 2,5 մլն ֆունտ ստեռլինգի պարտք է կուտակվել։ Քանի որ ամուսինները ցանկացել են պահպանել քոթեջը, ապա նրանք ստիպված են վճարել «կլորիկ» վարձավճար։ Եվ սա, կարծես, պատերազմի միայն սկիզբն է, որը տատիկը սկսել է փախուստի դիմած արքայադստեր դեմ։–0–

Partners News

loading...


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:59
19 Հունվարի 2020
Իսկ դուք արդեն հավաքե՞լ եք տոնածառը․ պանդան ցույց է տալիս, թե ինչպես պետք է դա անել (ՎԻԴԵՈ)
Իսկ դուք արդեն հավաքե՞լ եք տոնածառը․ պանդան ցույց է տալիս, թե ինչպես պետք է դա անել․ ՎԻԴԵՈ
18:35
11 Դեկտեմբերի 2019
ԱՄՆ-ում ընկերությունը 10 մլն դոլարի բոնուս է նվիրել աշխատակիցներին
ԱՄՆ-ում ընկերությունը 10 մլն դոլարի բոնուս է նվիրել աշխատակիցներին
17:00
03 Դեկտեմբերի 2019
Իսկական հրաշք. աղջիկն ու կատուն ընկել են 9-րդ հարկից և ողջ մնացել (ՎԻԴԵՈ)
Իսկական հրաշք. աղջիկն ու կատուն ընկել են 9-րդ հարկից և ողջ մնացել. ՎԻԴԵՈ
16:25
18 Նոյեմբերի 2019
9 տարեկան տղան համալսարան է ընդունվել
9 տարեկան տղան համալսարան է ընդունվել. շուտով կստանա բակալավրի աստիճան։
12:06
25 Հոկտեմբերի 2019
«Հիսուսը փրկում է» գրառմամբ վազորդը սրտի տագնապ է ունեցել. նրան փրկել է Հիսուս անունով տղամարդ
ԱՄՆ–ի Միենապոլիսում հոկտեմբերի սկզբին անցկացվել է Twin Cities Marathon մարաթոնը
19:01
06 Մայիսի 2019
Ծնվել է արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի առաջնեկը
Ծնվել է արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի առաջնեկը: