+32
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ Բոլոր նորությունները կորոնավիրուսի մասին, ՀՀ–ում սահմանվել է արտակարգ դրություն, գրանցվել է վարակի 7774 դեպք. ԹԱՐՄԱՑՎՈՂ

Ծնունդդ շնորհավոր, հայրի՛կ. մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրի դուստրը հուզիչ տեսանյութ է հրապարակել հոր 96-ամյակի առթիվ (ՎԻԴԵՈ)

13:46
22 Մայիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Այսօր Մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է: Նա կդառնար 96 տարեկան:

Загружается новость ... "Лево"

Նրա ծնունդի կապակցությամբ շանսոնյեի դուստր՝ Սեդա Ազնավուրը տեսանյութ է հրապարակել իր Facebook-յան էջում:

«Ծնունդդ շնորհավոր, հայրի՛կ»,- գրել է նա տեսանյութին կից, որտեղ երևում են հոր և դստեր նկարները միասին:

Շառլ Ազնավուրը (Վաղինակ Ազնավուրյան) ծնվել է 1924 թ.–ի մայիսի 22–ին։

Ազնավուրն ավելի քան 1000երգերի հեղինակ է, հանդես է եկել 60 ֆիլմերում և վաճառել ավելի քան 100 մլն ձայնասկավառակ։ TIME և CNN ամսագրերի համատեղ հարցման համաձայն, Ազնավուրը ճանաչվել է XX դարի լավագույն էստրադային կատարողը։

Աշխարհահռչակ շանսոնյեն սկսել է երգել 9 տարեկանից։ Ելույթ է ունեցել դուետովկոմպոզիտոր Պիեր Ռոշի հետ։ 1946 թ.–ին նրանք երկուսն էլ մասնակցել ենՖրանսիայում և ԱՄՆ–ի կազմակերպված Էդիտ Պիաֆի հյուրախաղերին։ Հենց այդժամանակ էլ սկսվել է երգչի պրոֆեսիոնալ կարիերան։ 

Ազնավուրի երգերը կատարել են Ռեյ Չարլզը, Բոբ Դիլանը, Լայզա Մինելին, ԽուլիոԻգլեսիասը, Միրեյ Մատյոն։

2018 թ.–ի մայիսի 22–ին հայտնի ֆրանսահայ արտիստը նշել է 94–ամյակը։Աշխարհում վաճառվել է Ազնավուրի ձայնագրությունների 180 մլն նմուշ։

Ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրը հեռացավ կյանքից 2018 թվականի հոկտեմբերի 1–ի լույս գիշերը Ֆրանսիայի հարավում գտնվող իր տանը։ Նրա վերջին կամքի համաձայն` շանսոնիեն հուղարկավորվել է Ֆրանսիայում, ծնողների կողքին։ -0-


Partners News
Թեմատիկ նյութեր
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:09
15 Ապրիլի 2020
Կոմունարկայի հիվանդանոցի գլխավոր բժիշկն առողջացել է կորոնավիրուսից հետո
Կոմունարկայի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Դենիս Պրոցենկոն տեղեկացրել է, որ իր կորոնավիրուսի թեստը բացասական է
18:59
19 Հունվարի 2020
Իսկ դուք արդեն հավաքե՞լ եք տոնածառը․ պանդան ցույց է տալիս, թե ինչպես պետք է դա անել (ՎԻԴԵՈ)
Իսկ դուք արդեն հավաքե՞լ եք տոնածառը․ պանդան ցույց է տալիս, թե ինչպես պետք է դա անել․ ՎԻԴԵՈ
18:35
11 Դեկտեմբերի 2019
ԱՄՆ-ում ընկերությունը 10 մլն դոլարի բոնուս է նվիրել աշխատակիցներին
ԱՄՆ-ում ընկերությունը 10 մլն դոլարի բոնուս է նվիրել աշխատակիցներին
17:00
03 Դեկտեմբերի 2019
Իսկական հրաշք. աղջիկն ու կատուն ընկել են 9-րդ հարկից և ողջ մնացել (ՎԻԴԵՈ)
Իսկական հրաշք. աղջիկն ու կատուն ընկել են 9-րդ հարկից և ողջ մնացել. ՎԻԴԵՈ
16:25
18 Նոյեմբերի 2019
9 տարեկան տղան համալսարան է ընդունվել
9 տարեկան տղան համալսարան է ընդունվել. շուտով կստանա բակալավրի աստիճան։
12:06
25 Հոկտեմբերի 2019
«Հիսուսը փրկում է» գրառմամբ վազորդը սրտի տագնապ է ունեցել. նրան փրկել է Հիսուս անունով տղամարդ
ԱՄՆ–ի Միենապոլիսում հոկտեմբերի սկզբին անցկացվել է Twin Cities Marathon մարաթոնը
19:01
06 Մայիսի 2019
Ծնվել է արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի առաջնեկը
Ծնվել է արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի առաջնեկը: