+13
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ Բոլոր նորությունները կորոնավիրուսի մասին, ՀՀ–ում սահմանվել է արտակարգ դրություն, գրանցվել է վարակի 663 դեպք. ԹԱՐՄԱՑՎՈՂ

Հայ գործարարի հյուրանոցը հայտնվել է Forbes Travel Guide-ի 10 լավագույն հյուրանոցների ցանկում

13:30
14 Փետրվարի 2020

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Forbes- ը հրապարակել է աշխարհի լավագույն հյուրանոցների, ռեստորանների և սպա-սրահների Forbes Travel Guide 2020  ամենամյա ուղեցույցը: Այս տարի, առաջին անգամ, ընդգրկվել են 10 ռուսական հյուրանոցներ, այդ թվում՝ հայ գործարար Մուրադ Սարգսյանին պատկանող Ararat Park Hyatt Moscow հյուրանոցը:

«Հյուրանոցը նկարագրելիս ուղեցույցը առանձին նշում է ապակե ատրիումը և հյուրանոցից դեպի Կարմիր հրապարակ բացվող տեսարանը, բարում գտնվող սեփական բուսաբանական այգին, որտեղ կոկտեյլների համար կանաչի են աճեցնում, ինչպես նաև հսկայական սպա կենտրոն՝ լողավազանով և պանորամային վերելակներով, որոնք նախատեսված են The Eiffel Company-ի կողմից՝ հենց այն ընկերության, որ կառուցել է Էյֆելյան աշտարակը», - նշվում է հյուրանոցի նկարագրության մեջ: 

Այս տարի ուղեցույցում ավելացել է ևս 16 երկիր, և Ռուսաստանի հետ միասին, առաջին անգամ դրանում հայտնվել են Անտիգուայի, Բահամների, Կամբոջայի, Եգիպտոսի, Ֆիջիի, Ֆրանսիական Պոլինեզիայի, Հնդկաստանի, Հորդանանի, Մալդիվների, Մավրիկիոսի, Նոր Զելանդիայի, Սաուդյան Արաբիայի, Շոտլանդիայի, Սեյշելների և Հարավաֆրիկյան հանրապետության հյուրանոցներ:. Ընդհանուր առմամբ 107 նոր հինգաստղանի հյուրանոց:

Բոլոր հյուրանոցները գնահատվել են 900 օբյեկտիվ պարամետրերով: Ուղեցույցի բազմաթիվ փորձագետներ անանուն ճանապարհորդում են աշխարհի հյուրանոցներով, առնվազն երկու օր մնում են յուրաքանչյուր սենյակում որպես սովորական հյուր և արձանագրում են այն ամենը, ինչը կարելի է գնահատել, նույնիսկ այնպիսի մանրուքներ, ինչպիսիք են մտնելիս հյուրերին դիմավորելու արագությունը (անհրաժեշտ է հասցնել դիմավորել 30 վայրկյանում), աշխատակազմի համազգեստի կարի որակը և սենյակների մաքրման ընթացքում հյուրերի անձնական իրերի հանդեպ նրբության աստիճանը:-0-

Partners News

loading...


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:59
19 Հունվարի 2020
Իսկ դուք արդեն հավաքե՞լ եք տոնածառը․ պանդան ցույց է տալիս, թե ինչպես պետք է դա անել (ՎԻԴԵՈ)
Իսկ դուք արդեն հավաքե՞լ եք տոնածառը․ պանդան ցույց է տալիս, թե ինչպես պետք է դա անել․ ՎԻԴԵՈ
18:35
11 Դեկտեմբերի 2019
ԱՄՆ-ում ընկերությունը 10 մլն դոլարի բոնուս է նվիրել աշխատակիցներին
ԱՄՆ-ում ընկերությունը 10 մլն դոլարի բոնուս է նվիրել աշխատակիցներին
17:00
03 Դեկտեմբերի 2019
Իսկական հրաշք. աղջիկն ու կատուն ընկել են 9-րդ հարկից և ողջ մնացել (ՎԻԴԵՈ)
Իսկական հրաշք. աղջիկն ու կատուն ընկել են 9-րդ հարկից և ողջ մնացել. ՎԻԴԵՈ
16:25
18 Նոյեմբերի 2019
9 տարեկան տղան համալսարան է ընդունվել
9 տարեկան տղան համալսարան է ընդունվել. շուտով կստանա բակալավրի աստիճան։
12:06
25 Հոկտեմբերի 2019
«Հիսուսը փրկում է» գրառմամբ վազորդը սրտի տագնապ է ունեցել. նրան փրկել է Հիսուս անունով տղամարդ
ԱՄՆ–ի Միենապոլիսում հոկտեմբերի սկզբին անցկացվել է Twin Cities Marathon մարաթոնը
19:01
06 Մայիսի 2019
Ծնվել է արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի առաջնեկը
Ծնվել է արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի առաջնեկը: