585.25
6.47
494.01
+12
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ Պատերազմ Արցախում. բոլոր նորությունները` ռազմաճակատից (ԹԱՐՄԱՑՎՈՂ)

ՌԴ-ում ՀՀ դեսպանության ներկայացուցիչներին «ուժի գործադրմամբ ուղեկցել են» «Ֆուդ սիթի» շուկայի տարածքից. ՌԴ-ում ՀՀ դեսպան

22:00
18 Հուլիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանական կողմի ձեռնարկած «Ծիրանի պատերազմի» փուլերից մեկը Facebook- ում հայ օգտատերերի կողմից մոսկովյան «Ֆուդ սիթի» շուկայի վարկանիշի փլուզումն էր:

Загружается новость ... "Лево"

Այսօր տեղեկություն հայտնվեց, որ մոսկովյան «Ֆուդ սիթի» շուկան, որը պատկանում է Ադրբեջանում ծնված ձեռներեցներ Գոդ Նիսանովին և Զարախ Իլիևին, փողոց է հանել տոննաներով հայկական ծիրան, ինչի պատճառով այն կարող է փչանալ: Շուտով Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում հայկական ծիրանի համար վաճառքի նոր, այդ թվում ՝ անվճար վաճառքի կետեր են տրամադրվել՝ ադրբեջանականի փոխարեն:

Facebook-ի հայ օգտատերերը չեն կարողացել անտարբեր մնալ հայկական ազգային ժառանգության հանդեպ ոտնձգությանը և ի պատասխան «հարձակվել են» շուկայի Facebook-յան էջի վրա:
«Աղքատ ընտրություն, չկա հայկական ծիրան», «Վատագույն սպասարկում», «Շատ վատ վիճակ է, բավականաչափ աղտոտված է: Նաև խաբում են մարդկանց»:

Հենց նման մեկնաբանություններով են հայ օգտատերերը ուղեկցել համապատասխան գնահատականները:

Կատարաված աշխատանքի արդյունքը նկատելի է. այս պահին մոսկովյան «Ֆուդ սիթի» շուկայի վարկանիշը կազմում է 1,8՝ 5-ից:

ՌԴ-ում ՀՀ դեսպանության ներկայացուցիչներին «ուժի գործադրմամբ հեռացրել են «Ֆուդ սիթի» շուկայից

ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը նույնպես հաղորդագրություն է ստացել հայկական ապրանքի արտահանողներից այն մասին, որ իրենց արգելում են առևտրով զբաղվել «Ֆուդ սիթի» շուկայում, որը գտնվում է Մոսկվայի Կալուժսկայա փողոցում, ինչի մասին ՌԲԿ-ի հետ զրույցում հայտնել է ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը: Նրա խոսքով, նմանատիպ տեղեկատվություն է ստացվել նաև բեռնափոխադրողների և բեռնատարների վարորդների կողմից:

«Նախօրեին [17 հուլիսի] առավոտվանից դա պաշտոնապես հաստատվեց՝ հայկական ապրանքով ավելի քան 50 մեքենաներ մեկուսացվել են կայանատեղի և հեռացվել առևտրային շարքերից: Մեկ այլ խնդիրն այն էր, որ այնտեղ, հիմնականում, արագ փչացող ապրանքներ էին»,- նշել է Տողանյանը:

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը նույնպես միջամտել է կատարվածին. դրա մասին տեղեկացրել Մոսկվայի համապաստախան գերատեսչություններին և իշխանություններին, ինչպես նաև դեսպանության ներկայացուցիչներն այցելել են շուկա, պատմում է Տողանյանը: «Ֆուդ սիթի»-ի ադմինիստրացիան չի ցանկացել լսել դեսպանության ներկայացուցիչներին, չի խոսել նրանց հետ և «ուժի գործադրմամբ ուղեկցել է», հայտնել է նա:

«Դուք տեսաք այն տեսանյութը, որը տարածվում է համացանցում: Այնտեղ երևում է, թե ինչպես են անվտանգության աշխատակիցները արգելում նրանց (հայ արտահանողներին) գտնվել տարածքում»,- ասել է Տողանյանը: Դեսպանի խոսքով՝ տպավորություն է ստեղծվում, որ «Ռուսաստանի տարածքում, Մոսկվայում կան իրավական անկլավներ, որտեղ գործում են Ադրբեջանի օրենքները կամ կատարվում են Ադրբեջանի ղեկավարության քմահաճույքները»:

«Եվ մեր վարորդներին մեկուսացնելու հարցը մինչ այժմ էլ կա: Որոշ բեռնատարներ մեկնել են այլ առևտրի կենտրոններ, մյուսները մնացել են այնտեղ և, այնուամենայնիվ, գտել են արտադրանքը վաճառելու, հաճախորդների առջև պարտավորությունները կատարելու միջոցներ»,- հայտնել է նա:

Տողանյանը նշել է, որ այս 50 բեռնատարներից բացի, կան նաև մոտ 100-150 մեքենաներ՝ Հայաստանից բերված ապրանքներով, որոնք այժմ գտնվում են Ռուսաստանի հետ սահմանին, կամ արդեն անցել են այն և ուղևորվել են «Ֆուդ սիթի»:

Դեսպանը նաև ընդգծել է, որ չի կարող ասել, թե արդյոք միջադեպին ներգրավված են անձամբ «Ֆուդ Սիթի»-ի սեփականատերերը՝ ծնունդով ադրբեջանցի Գոդ Նիսանովը և Զարախ Իլիևը, ովքեր այդ թվում «Կիևյան հրապարակ» ընկերությունների խմբի հիմնադիրներն ու համասեփականատերն են:

«Չեմ կարող ասել: Ով է ներգրավված, չեմ կարող ասել, իրավունք և տեղեկատվություն չունեմ: Կարող եմ ասել միայն, որ մեր դեսպանատան աշխատակիցները բռնի ուժով ուղեկցվել են առևտրի կենտրոնի տարածքի պահակախմբի կողմից, և որ մեքենաները մնում են արգելափակված»,- հայտնել է Տողանյանը:

«Կիևյան հրապարակ» ընկերությունների խմբի մամուլի ծառայությունը հրաժարվել է ՌԲԿ-ին մեկնաբանել միջադեպը:

Մոսկվայի առևտրի և ծառայությունների վարչության ղեկավար Ալեքսեյ Նեմերյուկը ՌԲԿ-ին հայտնել է, որ իր տեղեկություններով, Հայաստանից բերված բանջարեղենի և մրգի վաճառքը եղել է նախօրեին և շարունակվում է այսօր Նա հավելել է, որ գերատեսչությունը որևէ տեղեկություն չի ստացել հայկական դեսպանությունից: -0-

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:56
13 Հոկտեմբերի 2020
«Պայքար հանուն գոյության». Հենրիխ Մխիթարյանը ցույց է տվել, թե ինչպես են ողջ աշխարհի հայերը աջակցում Արցախին (ՎԻԴԵՈ)
«Պայքար հանուն գոյության». Հենրիխ Մխիթարյանը ցույց է տվել, թե ինչպես են ողջ աշխարհի հայերը աջակցում Արցախին. ՎԻԴԵՈ
14:37
16 Սեպտեմբերի 2020
ԱՄԷ-ի հայտնի երկնաքերերը կներկվեն հայկական եռագույնի գույներով (ՖՈՏՈ)
ԱՄԷ-ի հայտնի երկնաքերերը կներկվեն հայկական եռագույնի գույներով. ՖՈՏՈ
12:34
15 Հունիսի 2020
Իտալիայում վերսկսվել է 1 եվրոյով տների վաճառքը (ՖՈՏՈ)
Իտալիայում վերսկսվել է 1 եվրոյով տների վաճառքը. ՖՈՏՈ
13:09
15 Ապրիլի 2020
Կոմունարկայի հիվանդանոցի գլխավոր բժիշկն առողջացել է կորոնավիրուսից հետո
Կոմունարկայի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Դենիս Պրոցենկոն տեղեկացրել է, որ իր կորոնավիրուսի թեստը բացասական է
18:59
19 Հունվարի 2020
Իսկ դուք արդեն հավաքե՞լ եք տոնածառը․ պանդան ցույց է տալիս, թե ինչպես պետք է դա անել (ՎԻԴԵՈ)
Իսկ դուք արդեն հավաքե՞լ եք տոնածառը․ պանդան ցույց է տալիս, թե ինչպես պետք է դա անել․ ՎԻԴԵՈ
18:35
11 Դեկտեմբերի 2019
ԱՄՆ-ում ընկերությունը 10 մլն դոլարի բոնուս է նվիրել աշխատակիցներին
ԱՄՆ-ում ընկերությունը 10 մլն դոլարի բոնուս է նվիրել աշխատակիցներին
17:00
03 Դեկտեմբերի 2019
Իսկական հրաշք. աղջիկն ու կատուն ընկել են 9-րդ հարկից և ողջ մնացել (ՎԻԴԵՈ)
Իսկական հրաշք. աղջիկն ու կատուն ընկել են 9-րդ հարկից և ողջ մնացել. ՎԻԴԵՈ
16:25
18 Նոյեմբերի 2019
9 տարեկան տղան համալսարան է ընդունվել
9 տարեկան տղան համալսարան է ընդունվել. շուտով կստանա բակալավրի աստիճան։
12:06
25 Հոկտեմբերի 2019
«Հիսուսը փրկում է» գրառմամբ վազորդը սրտի տագնապ է ունեցել. նրան փրկել է Հիսուս անունով տղամարդ
ԱՄՆ–ի Միենապոլիսում հոկտեմբերի սկզբին անցկացվել է Twin Cities Marathon մարաթոնը
19:01
06 Մայիսի 2019
Ծնվել է արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի առաջնեկը
Ծնվել է արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի առաջնեկը: