Ուղտեր և գորգեր ձյան մեջ. Սաուդյան Արաբիայում ձյուն է տեղացել (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
13:50
14 Հունվարի 2020
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Տարվա ընթացքում 2-3 շաբաթ Սաուդյան Արաբիայի բնակիչները կարող են վայելել ձյունը երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Տաբուկ քաղաքի սարերում: Այս մասին հայտնում է Al-Awsat-ը:
Այս տարին նույնպես բացառություն չի դարձել: Հունվարի 12-ին այնտեղ առատ ձյուն է տեղացել: Տեղի բնակիչներն ու զբոսաշրջիկները բարձրացել են Ջաբալ Էլ Լաուզ սարը սահնակ և դահուկ վարելու, իսկ ոմանք նույնիսկ ճամբարներ են դրել և տաք խմիչքներ և տեղական ուտեստներ են պատրաստում:-0-