585.25
6.47
494.01
+5
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ Պատերազմ Արցախում. բոլոր նորությունները` ռազմաճակատից (ԹԱՐՄԱՑՎՈՂ)

Պետությանը պատճառվել է շուրջ 126 միլիոն 334 հազար դրամի վնաս, հարուցվել է քրգործ (ՎԻԴԵՈ)

16:38
09 Սեպտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի../Նովոստի–Արմենիա/. ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության ենթակայության տակ գտնվող «Լոգիստիկ-կենտրոն» ՓԲ ընկերությունն ընդգրկված է եղել պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թվականների ծրագրի մասին ՀՀ օրենքի՝ մասնավորեցման ենթակա ընկերությունների ցանկում։

Загружается новость ... "Лево"

Ինչպես հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը, 2013 թվականին պետական գույքի կառավարման վարչության իրավասու պաշտոնատար անձինք, «Լոգիստիկ-կենտրոն» ընկերությունը մեկ այլ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն օտարելու անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իրենց պաշտոնեական լիազորությունները ծառայության շահերին հակառակ և նշված ընկերության օգտին օգտագործելու դիտավորությամբ, հանձնարարել են «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալությանը» կատարել ընկերության անշարժ և շարժական գույքերի գնահատում, որի շրջանակներում գործակալության իրավասու պաշտոնատար անձինք՝ օտարվող գույքը ընդհանուր՝ 200 միլիոն 537 հազար դրամի շրջանակներում գնահատելու վերաբերյալ ղեկավարության բանավոր ցուցումը կատարելու խմբային շահերից ելնելով, նույնպես չարաշահելով իրենց պաշտոնեական լիազորությունները, առանց ընկերության շարժական գույքերի փաստացի հետազոտություններ կատարելու, ինչպես և գույքերի գնահատման ոչ արդյունավետ մեթոդաբանություն կիրառելու եղանակով, կեղծ տեղեկություններ ներառելով գնահատվող գույքերի մաշվածության և դրանց արժեքների վերաբերյալ, կազմել և հաստատել են տվյալ գույքերի շուկայական արժեքների գնահատման՝ բովանդակությամբ կեղծ հաշվետվություններ, ինչպես և եզրափակիչ ու այլ ակտեր, որոնք 2013 թվականի հունիսին հաստատվել են «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալության» գլխավոր տնօրենի կողմից։ Ապօրինությունների հետևանքով «Լոգիստիկ-կենտրոնի», վերարտադրման արժեք կազմող, ընդհանուր՝ 326 միլիոն 871 հազար դրամ արժողությամբ գույքի արժեքներն արհեստականորեն նվազեցվել են շուրջ 126 միլիոն 334 հազար դրամի չափով, որոնք գնահատվել են ընդամենը 200 միլիոն 537 հազար դրամ շուկայական արժեքով, իսկ 2013 թվականի օգոստոսին, Կառավարության որոշմամբ, դրանք 30 տոկոս նվազեցված՝ 140 միլիոն դրամով, ուղղակի վաճառքի եղանակով օտարվել են, ինչի հետևանքով էլ պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 126 միլիոն 334 հազար դրամի նյութական վնաս։

Դեպքերի առթիվ ՔՈԳՎ-ում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է Քննչական կոմիտե։–0–


Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:40
06 Հուլիսի 2020
Շուրջ 850 մարդ է տարհանվել Դալմա մոլից ու Մեգամոլից (ՎԻԴԵՈ)
Շուրջ 850 մարդ է տարհանվել Դալմա մոլից ու Մեգամոլից. ՎԻԴԵՈ
12:38
20 Ապրիլի 2020
Երևանում կովն ընկել է ջրանցքը, օգնության են հասել փրկարարները (ՖՈՏՈ)
Երևանում կովն ընկել է ջրանցքը, օգնության են հասել փրկարարները. ՖՈՏՈ
13:47
19 Փետրվարի 2020
Արագածոտնում 1,5–ամյա երեխան ընկել է 3–րդ հարկից. փոքրիկի կյանքին այլևս վտանգ չի սպառնում
Արագածոտնում 1,5–ամյա երեխան ընկել է 3–րդ հարկից, բժիշկներին հաջողվել է փրկել փոքրիկի կյանքը
15:47
27 Սեպտեմբերի 2019
Փրկության օպերացիա. Երևանում փրկարարները դուրս են բերել ջրանցքում արգելափակված շանը
Փրկության օպերացիա. Երևանում փրկարարները դուրս են բերել ջրանցքում արգելափակված շանը:
14:37
15 Օգոստոսի 2019
Կարծես կրկին ծնվեցին. Մերձմոսկվայում վթարային վայրէջք կատարած օդանավի ուղևորների մեջ հայեր կային
Մոսկվա-Սիմֆերոպոլ չվերթն իրականացնող А321 օդանավում եղել է անձնակազմի 7 անդամ և 229 ուղևոր:
14:46
06 Օգոստոսի 2019
Հայաստանում հարսանեկան բում է նկատվում
Միաժամանակ ամուսնալուծությունների թիվը երկրում հաշվետու ժամանակաշրջանում` 2018 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 6,4%-ով:
19:19
05 Օգոստոսի 2019
Հովսեփ Գևորգյանի անձնուրաց արարքը. Երիտասարդը հաշմանդամ կնոջը փրկել է այրվող տնից (ՖՈՏՈ)
Հրդեհ է տեղի ունեցել Կամենսկ–Շախտինսկի առանձնատանն օգոստոսի 1–ին։
12:59
27 Հուլիսի 2019
Երևանում փրկարարներն օգնության են հասել ջրանցքում հայտնված շանը
Երևանում փրկարարներն օգնության են հասել ջրանցքում հայտնված շանը։
10:52
24 Հուլիսի 2019
Սևանում փրկարարները 2 անչափահասի են փրկել. նրանք նավակով հեռացել էին ափից (ՎԻԴԵՈ)
Սևանում փրկարարները 2 անչափահասի են փրկել. նրանք նավակով հեռացել էին ափից:
15:27
21 Հուլիսի 2019
Գիտնականները հայտնաբերել են լավագույն ըմպելիքն առողջությունը պահպանելու համար
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ներկայացուցիչները պատմել են, թե որ ըմպելիքն է լավագույնն առողջության պահպանման համար:
14:57
11 Հուլիսի 2019
Փրկության օպերացիա. Երևանում փրկարարներն օգնել են ճնճղուկի ձագին
Փրկության օպերացիա. Երևանում փրկարարներն օգնել են ճնճղուկի ձագին:  
10:40
20 Մայիսի 2019
Երևանում կայծակի հարվածից տրոլեյբուս է այրվել. օգնության են հասել զինվորականները
Երևանում կայծակի հարվածից տրոլեյբուս է այրվել. օգնության են հասել զինվորականները: