ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 11։50-ի սահմաններում ոստիկանոթյան Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Խաղաղ Դոնի 7/4 հասցեում՝ կիսակառույց շինության տարածքում, տղամարդու դի կա։
Ոստիկանները նշած վայրում հայտնաբերել են Արարատի մարզի Հայանիստ գյուղի բնակիչ՝ 54-ամյա Վարդգես Իգիթյանի դին։
Կայքի տեղեկություններով՝ Վ. Իգիթյանը շինարարական աշխատանքներ կատարելիս մոտ 6 մետր բարձրությունից անզգուշաբար վայր է ընկել, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։–0–