ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. «Комсомольская правда»-ն հրապարակել է հինգշաբթի` օգոստոսի 14-ին, Մերձմոսկվայում եգիպտացորենի դաշտում վթարային վայրէջք կատարած «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերության օդանավի ուղևորների անունը:
Մոսկվա-Սիմֆերոպոլ չվերթն իրականացնող А321 օդանավում եղել է անձնակազմի 7 անդամ և 229 ուղևոր:
Ուղևորների թվում կային հայեր` Ստեփան Հակոբյան, Արթուր Առստամյան, Էրիկ Առստամյանը, Կարինա Ավետիսյանը, Լիանա Դավիդյան, Գալինա Մուրադյան և Վերա Ստրոկյան:
Загружается новость ... "Лево"
Նշվում է, որ օդ բարձրանալիս օդանավի երկու շարժիչների մեջ թռչուններ են մտել, ինչի հետևանքով բռնկում է առաջացել:
Ըստ ՌԴ առողջապահության նախաարրության, հոսպիտալացվել է 23 մարդ, այդ թվում` 9 երեխա: Տուժածների վիճակը գնահատվում է միջին ծանրության, որը մոտ է բավարարին:
Ինչպես նշել է ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան, օդաչուների և անձնակազմի անդամների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է խուսափել ուղևորների լուրջ վնասվածքներից:-0-