418.04
4.21
392.6
+9
Եղանակը Երևանում
Հայ

Արմավիրում արջի քոթոթ է դաժանաբար սպանվել, բնապահպանները պարզում են միջադեպի հանգամանքները (ՖՈՏՈ)

18:35
02 Հունիսի 2021

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Օրեր առաջ Արմավիրում արջի սպանության դեպք է արձանագրվել, ինչը լայն տարածում և դատապարտում է ստացել հասարակության կողմից, հաղորդում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը։

Դեպքին արձագանքել է նաև Շրջակա միջավայրի նախարարությունը՝ գրելով. «Անընդունելի է Հայաստանի «Կարմիր գրքում» գրանցված որևէ կենդանատեսակի հանդեպ ոտնձգությունը, քանի որ Հայաստանի բնաշխարհը բնակեցնող յուրաքանչյուր կենդանի մեր երկրի էկոհամակարգի անքակտելի մասն է, կենսաբազմազանության պահպանության կարևորագույն օղակ»։

Արջի քոթոթի սպանության դեպքը պետք է մանրամասնորեն ուսումնասիրել և պարզել, թե իրականում ինչ է տեղի ունեցել։ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) թիմը և հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը լիահույս են, որ դեպքի մանրամասները կբացահայտվեն։

FPWC հիմնադիր Ռուբեն Խաչատրյանն ասել է. «Այս և նմանատիպ մյուս դեպքերը պետք է մանրամասնորեն ուսումնասիրել, որպեսզի հասկանանք, թե ինչ է տեղի ունեցել։ Անհրաժեշտ է մասնագիտական մոտեցում ցուցաբերել, քանի որ մի շարք անհասկանալի հանգամանքներ կան։ Օրինակ՝ ես կարդացի, որ լուսանկարի տղամարդկանցից մեկն ասել է, թե արջը հարձակվել է և տեղանքում բազմաթիվ մարդիկ են եղել։ Ես չեմ ուզում կասկածի տակ դնել ասվածը, եղելությունը հուսով եմ քննության արդյունքում պարզ կլինի, սակայն դա առնվազն տարօրինակ է, որ արջի քոթոթը կհարձակվեր մարդկանց վրա, քանի որ նրանք սովորաբար նման վարք չեն դրսևորում։ Այլ կլինի, եթե արջը պաշտպանվել է, դա ամեն ինչ փոխում է։ Բացի այդ, չենք կարող բացառել նաև իրավիճակը, որ արջը եղել է անպաշտպան վիճակում, օրինակ՝ հայտնվել է թակարդում կամ խճճվել է ցանցավանդակում և այլն, որից հետո նոր սպանվել է։ Առնվազն տարօրինակ է տեղի ունեցածը և պետք է հասկանալ, թե ինչո՞ւ է արջն այդքան մոտեցել մարդկանց։ Յուրաքանչյուր դեպքում, տեղի ունեցածը ցավալի է, բնության և մեր էկոհամակարգի մասնիկ հանդիսացող յուրաքանչյուր էակի կորուստն անդառնալի է, հատկապես՝ կարմիրգրքյան կենդանատեսակի»։

Ըստ Ռուբեն Խաչատրյանի միանշանակ է, որ կենդանու «հարձակումը» երբեք հենց այնպես չի լինում, իսկ հաճախ մարդու գործոնի ազդեցությամբ է լինում։ «Այդտեղ, հավանաբար, կա մարդկային գործոն, որը պետք է բացահայտի ոստիկանությունը։ Դատապարտելի է նաև այն, որ այդ մարդիկ չեն կարողացել քոթոթից իրենց պաշտպանելու այլ միջոց գտնել և դանակով սպանել են կենդանուն, եթե իսկապես դեպքն այդպես է պատահել։ Բացի այդ, նրանք շրջանառել են այդ լուսանկարը, ինչը միանշանակ անընդունելի է»,- եզրափակել է Ռուբեն Խաչատրյանը։

ՀՀ-ում հանդիպում է գորշ արջերի /Ursus arctos/ տեսակը, որն ընդգրկված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում։ Հանդիպում է Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի, Տավուշի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում: Երբեմն կարող է մտնել Շիրակի և Արագածոտնի մարզեր: Գրանցվել է ծ.մ. 400-500 մինչև 3000 մ բարձրություններում: Վտանգման հիմնական գործոններն են որսագողությունը, բիոտոպերի ոչնչացումը, մարդու կողմից անհանգստություն պատճառելը: 

Կենդանիների կարմիր գրքի տվյալների համաձայն՝ գորշ արջերի թվաքանակը հայտնի չէ, սակայն հավանաբար կայուն է: Այն, որ արջերը հաճախ մտնում են գյուղեր` վնաս հասցնելով պտղատու այգիներին և փեթակներին, դրանց մեծ թվաքանակի վկայություն չի կարելի համարել: Ավելի հավանական է, որ դա բիոտոպերի քայքայման և կերային ռեսուրսների անբավարարության հետևանք է, որը բերում է պոպուլյացիայի մասնատմանը: Վտանգման հիմնական գործոններն են որսագողությունը, բիոտոպերի ոչնչացումը, մարդու կողմից անհանգստություն պատճառելը:

«Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը ևս մեկ անգամ կոչ է անում բոլորին զերծ մնալ ցանկացած վայրի կենդանու հետ անմիջական շփումից, ապօրինի որսի բոլոր տեսակներից և դրսևորումներից», – նշվում է գերատեսչության հաղդորդագրության մեջ։–0–

медвежонок_убийство.jpg

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
17 Հուլիսի 2023
Հայ աշակերտները 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ են նվաճել Ճապոնիայում անցկացված Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում
Հայ աշակերտները 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ են նվաճել Ճապոնիայում անցկացված Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում
20:40
06 Հուլիսի 2020
Շուրջ 850 մարդ է տարհանվել Դալմա մոլից ու Մեգամոլից (ՎԻԴԵՈ)
Շուրջ 850 մարդ է տարհանվել Դալմա մոլից ու Մեգամոլից. ՎԻԴԵՈ
12:38
20 Ապրիլի 2020
Երևանում կովն ընկել է ջրանցքը, օգնության են հասել փրկարարները (ՖՈՏՈ)
Երևանում կովն ընկել է ջրանցքը, օգնության են հասել փրկարարները. ՖՈՏՈ
13:47
19 Փետրվարի 2020
Արագածոտնում 1,5–ամյա երեխան ընկել է 3–րդ հարկից. փոքրիկի կյանքին այլևս վտանգ չի սպառնում
Արագածոտնում 1,5–ամյա երեխան ընկել է 3–րդ հարկից, բժիշկներին հաջողվել է փրկել փոքրիկի կյանքը
15:47
27 Սեպտեմբերի 2019
Փրկության օպերացիա. Երևանում փրկարարները դուրս են բերել ջրանցքում արգելափակված շանը
Փրկության օպերացիա. Երևանում փրկարարները դուրս են բերել ջրանցքում արգելափակված շանը:
14:37
15 Օգոստոսի 2019
Կարծես կրկին ծնվեցին. Մերձմոսկվայում վթարային վայրէջք կատարած օդանավի ուղևորների մեջ հայեր կային
Մոսկվա-Սիմֆերոպոլ չվերթն իրականացնող А321 օդանավում եղել է անձնակազմի 7 անդամ և 229 ուղևոր:
14:46
06 Օգոստոսի 2019
Հայաստանում հարսանեկան բում է նկատվում
Միաժամանակ ամուսնալուծությունների թիվը երկրում հաշվետու ժամանակաշրջանում` 2018 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 6,4%-ով:
19:19
05 Օգոստոսի 2019
Հովսեփ Գևորգյանի անձնուրաց արարքը. Երիտասարդը հաշմանդամ կնոջը փրկել է այրվող տնից (ՖՈՏՈ)
Հրդեհ է տեղի ունեցել Կամենսկ–Շախտինսկի առանձնատանն օգոստոսի 1–ին։
12:59
27 Հուլիսի 2019
Երևանում փրկարարներն օգնության են հասել ջրանցքում հայտնված շանը
Երևանում փրկարարներն օգնության են հասել ջրանցքում հայտնված շանը։
10:52
24 Հուլիսի 2019
Սևանում փրկարարները 2 անչափահասի են փրկել. նրանք նավակով հեռացել էին ափից (ՎԻԴԵՈ)
Սևանում փրկարարները 2 անչափահասի են փրկել. նրանք նավակով հեռացել էին ափից:
15:27
21 Հուլիսի 2019
Գիտնականները հայտնաբերել են լավագույն ըմպելիքն առողջությունը պահպանելու համար
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ներկայացուցիչները պատմել են, թե որ ըմպելիքն է լավագույնն առողջության պահպանման համար:
14:57
11 Հուլիսի 2019
Փրկության օպերացիա. Երևանում փրկարարներն օգնել են ճնճղուկի ձագին
Փրկության օպերացիա. Երևանում փրկարարներն օգնել են ճնճղուկի ձագին: