ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանն իր Facebook-յան էջում տեղադրել է այրվող աղբամանի լուսանկարներ`հորդորելով իրավապահներին պարզելու դեպքերի հանգամանքները:
«Արշակունյաց պողոտա, հիմա։ Դիտավորություն չենք ուզում տեսնել, բայց կարծում ենք, իրավապահները պետք է պարզեն էսքան հաճախակի դեպքերի հանգամանքները, որպեսզի կարողանանք կանխել հետագա նման դեպքերը»,- նշել է մամուլի քարտուղարը:–0–