Ցնցող կադրեր. ինչպես է Toyota–ն Երևանի կենտրոնում մխրճվում մեքենաների մեջ (ՎԻԴԵՈ)
11:30
28 Հունիսի 2022
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Հունիսի 26-ին ավտովթար էր տեղի ունեցել Երևանում:
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 04:15-ի սահմաններում Երևանի բնակիչ, 27-ամյա Հարություն Հ–ն իր վարած Toyota Camry մակնիշի ավտոմեքենայով Մաշտոցի պողոտայում բախվել էր ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mazda մակնիշի ավտոմեքենային, որն էլ առաջ ընթանալով, բախվել էր կայանված Honda մակնիշի ավտոմեքենային:
Վթարի հետևանքով վարորդ Հ. Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Կայքը հրապարակել է վթարի պահը ֆիքսող կադրերը։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–