436.74
4.42
403.98
+1
Եղանակը Երևանում
Հայ

«Եռաբլուրից» մետաղյա խողովակներ են գողացել ու վաճառել 40 հազ․ դրամով

20:38
28 Նոյեմբերի 2023
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ 2023թ. նոյեմբերին 15-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ «Եռաբլուր» զինվորական պանթեոն հուշահամալիրի տարածքից կատարվել է գողություն. պանթեոնից գողացել են 14 հատ 100 մմ տրամաչափ 4 մետր երկարությամբ խողովակներ, որոնք նախորդ օրը ապամոնտաժվել էին բարեկարգման և սպասարկման բաժնի բանվորների կողմից՝ ՀՀ ՊՆ «Եռաբլուր» զինվորական պանթեոն հուշահամալիրի պահեստում պահելու և հետագայում ՀՀ ՊՆ ԿՇ և ԶԲ վարչություն հանձնելու նպատակով, հաղորդում է ՀՀ ՔԿ–ն։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նախաքննության շրջանակներում իրականացված քննչական գործողությունների և ՀՀՊՆ ՌՈ Երևանի բաժնի աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, որոնցից մեկը Երևան քաղաքի 48-ամյա բնակիչ է, մյուսը՝ Արարատի մարզի 38-ամյա բնակիչ, իսկ երրորդը, ով 51 տարեկան է, բնակության վայր և հաշվառում չունի:

Կատարված դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ զինվորական պանթեոնի հետնամասի տարածքում՝ բլուրի վրա, կատարվել են խողովակների ապամոնտաժման աշխատանքներ, խողովակները կտրվել և իջեցվել են ճանապարհին մոտ, որպեսզի հետագայում տեղափոխվեն պահեստ:

Պարզվել է, որ Երևան քաղաքի 48-ամյա բնակիչը նախապես խոստացել է իրացնել գողացված խողովակները, ինչից հետո 51-ամյա տղամարդը և Արարատի բնակիչը «Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքից գողացել են խողովակները, որից հետո վերջինս և Երևանի 48-ամյա բնակիչը դրանք 40.000 ՀՀ դրամով վաճառել Երևան քաղաքի մեկ այլ բնակչի:

Վարույթի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով, խուզարկություն է կատարվել վերջինիս բնակության վայրում, որի արդյունքում գողոնը հայտնաբերվել է:

Բացի այդ, նախաքննության ընթացքում պարզվել են հանցագործության այլ դրվագներ ևս:

Մասնավորապես՝ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալված Երևանի 48-ամյա բնակչի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 8.5 սմ երկարությամբ շեղբով ծալովի դանակ, 0.50 գրամ և և 1.65 գրամ քաշով տարբեր փաթեթավորմամբ դեղնականաչավուն զանգվածներ, 0.34 գրամ ընդհանուր քաշով «մեթամֆետամին»-ի նմանվող զանգված, մեկ հատ ապակե գլան՝ հարմարեցված ծխելու համար, երկու թղթե գլան, որից մեկը՝ 0.32, մյուսը՝ 0.68 գրամ:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ վերջինս դեռևս չպարզված հանգամանքերում և չափերով, տարբեր ժամանակահատվածներում, տարբեր գումարների դիմաց, Արարատի մարզի վերոհիշյալ բնակչին ապօրինի իրացրել է «Մարիխուանա» և «Կրիստալ» տեսակի թմրամիջոցներ:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 396-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, որը նույն օրը միացվել է վերոհիշյալ քրեական վարույթին:

Նախաքննության ընթացքում, հայտնաբերված զանգվածների բաղադրությունը պարզելու նպատակով, նշանակվել է դատանյութագիտական փորձաքննություն:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Երևան քաղաքի 48-ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-254-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 393-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, իսկ Արարատի մարզի 38-ամյա բնակչին և 51-ամյա տղամարդուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Ծանուցում. hանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
17 Հուլիսի 2023
Հայ աշակերտները 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ են նվաճել Ճապոնիայում անցկացված Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում
Հայ աշակերտները 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ են նվաճել Ճապոնիայում անցկացված Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում
20:40
06 Հուլիսի 2020
Շուրջ 850 մարդ է տարհանվել Դալմա մոլից ու Մեգամոլից (ՎԻԴԵՈ)
Շուրջ 850 մարդ է տարհանվել Դալմա մոլից ու Մեգամոլից. ՎԻԴԵՈ
12:38
20 Ապրիլի 2020
Երևանում կովն ընկել է ջրանցքը, օգնության են հասել փրկարարները (ՖՈՏՈ)
Երևանում կովն ընկել է ջրանցքը, օգնության են հասել փրկարարները. ՖՈՏՈ
13:47
19 Փետրվարի 2020
Արագածոտնում 1,5–ամյա երեխան ընկել է 3–րդ հարկից. փոքրիկի կյանքին այլևս վտանգ չի սպառնում
Արագածոտնում 1,5–ամյա երեխան ընկել է 3–րդ հարկից, բժիշկներին հաջողվել է փրկել փոքրիկի կյանքը
15:47
27 Սեպտեմբերի 2019
Փրկության օպերացիա. Երևանում փրկարարները դուրս են բերել ջրանցքում արգելափակված շանը
Փրկության օպերացիա. Երևանում փրկարարները դուրս են բերել ջրանցքում արգելափակված շանը:
14:37
15 Օգոստոսի 2019
Կարծես կրկին ծնվեցին. Մերձմոսկվայում վթարային վայրէջք կատարած օդանավի ուղևորների մեջ հայեր կային
Մոսկվա-Սիմֆերոպոլ չվերթն իրականացնող А321 օդանավում եղել է անձնակազմի 7 անդամ և 229 ուղևոր:
14:46
06 Օգոստոսի 2019
Հայաստանում հարսանեկան բում է նկատվում
Միաժամանակ ամուսնալուծությունների թիվը երկրում հաշվետու ժամանակաշրջանում` 2018 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 6,4%-ով:
19:19
05 Օգոստոսի 2019
Հովսեփ Գևորգյանի անձնուրաց արարքը. Երիտասարդը հաշմանդամ կնոջը փրկել է այրվող տնից (ՖՈՏՈ)
Հրդեհ է տեղի ունեցել Կամենսկ–Շախտինսկի առանձնատանն օգոստոսի 1–ին։
12:59
27 Հուլիսի 2019
Երևանում փրկարարներն օգնության են հասել ջրանցքում հայտնված շանը
Երևանում փրկարարներն օգնության են հասել ջրանցքում հայտնված շանը։
10:52
24 Հուլիսի 2019
Սևանում փրկարարները 2 անչափահասի են փրկել. նրանք նավակով հեռացել էին ափից (ՎԻԴԵՈ)
Սևանում փրկարարները 2 անչափահասի են փրկել. նրանք նավակով հեռացել էին ափից:
15:27
21 Հուլիսի 2019
Գիտնականները հայտնաբերել են լավագույն ըմպելիքն առողջությունը պահպանելու համար
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ներկայացուցիչները պատմել են, թե որ ըմպելիքն է լավագույնն առողջության պահպանման համար:
14:57
11 Հուլիսի 2019
Փրկության օպերացիա. Երևանում փրկարարներն օգնել են ճնճղուկի ձագին
Փրկության օպերացիա. Երևանում փրկարարներն օգնել են ճնճղուկի ձագին: