ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի./Նովոստի–Արմենիա/. «Էրեբունի» պլազայում կրակոց է հնչել։
Այս մասին Facebook–յան իր էջում հայտնել է լրագրող Ագնեսա Խամոյանը։
«Այս պահի դրությամբ. Էրեբունի պլազայում տարօրինակ վարքագծով տղամարդը կրակել է ներսում», – գրել է նա` հրապարակելով լուսանկար։
Նշենք, որ պլազայում է գտնվում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը։ Քոչարյանն այս պահին կալանք տակ է «Մարտի 1»–ի գործով։ –0–