436.74
4.42
403.98
0
Եղանակը Երևանում
Հայ

Գողացել են երկու անսարք տրակտոր և 900 000 հազ․ դրամով հանձնել մետաղների ընդունման կետ

15:26
28 Նոյեմբերի 2023
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Նոյեմբերի 26-ին ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ Ագարակ համայնքի վարչական տարածքի չգործող քարհանքից տրակտորներ են գողացել, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը:

ՆԳՆ ոստիկանության Աշտարակի բաժնից օպերատիվ խումբ, ինչպես նաև պարեկային ծառայության կարգախումբ է մեկնել նշված վայր: Պարզվել է, որ նոյեմբերի 25-ի ժամը 19.00-ից նոյեմբերի 26-ի ժամը 18.15-ն ընկած ժամանակահատվածում գողացել են չգործող քարհանքի երկու անսարք տրակտորները:

Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

ՆԳՆ ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունը կատարել են 25-ամյա, 24-ամյա և 41-ամյա երեք տղամարդիկ՝ նորխարբերդցի 41-ամյա տղամարդու «Մերսեդես» մակնիշի ավտոտարհանիչ-մանիպուլյատորով և երևանցի 24-ամյա երիտասարդի «Քեմրի» մեքենաներով:

Նոյեմբերի 27-ին նրանք ձերբակալվել և տարվել են ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղ երևանցի երիտասարդները խոստովանել են, որ նոյեմբերի 26-ի ժամը 17-ի սահմաններում քարհանքի տարածքից գողացել են երկու անսարք տրակտոր, որոնք այնուհետև 900 000 դրամով հանձնել են Արգավանդ համայնքի Կենտրոնական փողոցի մետաղների ընդունման կետ:

«Մերսեդես» ավտոտարհանիչ-մանիպուլյատոր և «Քեմրի» մեքենաները տեղափոխվել են ոստիկանության Աշտարակի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Կազմված փաստաթղթերը և երեք տղամարդիկ ներկայացվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն:

Կատարվում է նախաքննություն: Հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
17 Հուլիսի 2023
Հայ աշակերտները 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ են նվաճել Ճապոնիայում անցկացված Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում
Հայ աշակերտները 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ են նվաճել Ճապոնիայում անցկացված Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում
20:40
06 Հուլիսի 2020
Շուրջ 850 մարդ է տարհանվել Դալմա մոլից ու Մեգամոլից (ՎԻԴԵՈ)
Շուրջ 850 մարդ է տարհանվել Դալմա մոլից ու Մեգամոլից. ՎԻԴԵՈ
12:38
20 Ապրիլի 2020
Երևանում կովն ընկել է ջրանցքը, օգնության են հասել փրկարարները (ՖՈՏՈ)
Երևանում կովն ընկել է ջրանցքը, օգնության են հասել փրկարարները. ՖՈՏՈ
13:47
19 Փետրվարի 2020
Արագածոտնում 1,5–ամյա երեխան ընկել է 3–րդ հարկից. փոքրիկի կյանքին այլևս վտանգ չի սպառնում
Արագածոտնում 1,5–ամյա երեխան ընկել է 3–րդ հարկից, բժիշկներին հաջողվել է փրկել փոքրիկի կյանքը
15:47
27 Սեպտեմբերի 2019
Փրկության օպերացիա. Երևանում փրկարարները դուրս են բերել ջրանցքում արգելափակված շանը
Փրկության օպերացիա. Երևանում փրկարարները դուրս են բերել ջրանցքում արգելափակված շանը:
14:37
15 Օգոստոսի 2019
Կարծես կրկին ծնվեցին. Մերձմոսկվայում վթարային վայրէջք կատարած օդանավի ուղևորների մեջ հայեր կային
Մոսկվա-Սիմֆերոպոլ չվերթն իրականացնող А321 օդանավում եղել է անձնակազմի 7 անդամ և 229 ուղևոր:
14:46
06 Օգոստոսի 2019
Հայաստանում հարսանեկան բում է նկատվում
Միաժամանակ ամուսնալուծությունների թիվը երկրում հաշվետու ժամանակաշրջանում` 2018 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 6,4%-ով:
19:19
05 Օգոստոսի 2019
Հովսեփ Գևորգյանի անձնուրաց արարքը. Երիտասարդը հաշմանդամ կնոջը փրկել է այրվող տնից (ՖՈՏՈ)
Հրդեհ է տեղի ունեցել Կամենսկ–Շախտինսկի առանձնատանն օգոստոսի 1–ին։
12:59
27 Հուլիսի 2019
Երևանում փրկարարներն օգնության են հասել ջրանցքում հայտնված շանը
Երևանում փրկարարներն օգնության են հասել ջրանցքում հայտնված շանը։
10:52
24 Հուլիսի 2019
Սևանում փրկարարները 2 անչափահասի են փրկել. նրանք նավակով հեռացել էին ափից (ՎԻԴԵՈ)
Սևանում փրկարարները 2 անչափահասի են փրկել. նրանք նավակով հեռացել էին ափից:
15:27
21 Հուլիսի 2019
Գիտնականները հայտնաբերել են լավագույն ըմպելիքն առողջությունը պահպանելու համար
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ներկայացուցիչները պատմել են, թե որ ըմպելիքն է լավագույնն առողջության պահպանման համար:
14:57
11 Հուլիսի 2019
Փրկության օպերացիա. Երևանում փրկարարներն օգնել են ճնճղուկի ձագին
Փրկության օպերացիա. Երևանում փրկարարներն օգնել են ճնճղուկի ձագին: