525.85
7.42
476.44
+13
Եղանակը Երևանում
Հայ

«Հանրապետական ծննդատանը» մահացած նորածնի մայրը հոսպիտալացվել է (ՖՈՏՈ)

12:04
07 Հոկտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն առավոտյան այցելել է Հայկուհի Խաչատրյանին, որը վերջերս ծննդաբերել էր «Հանրապետական» ծննդատանը:

Այս մասին նշվում է Առողջապահության նախարարության Facebook–յան էջում։ 

«Երիտասարդ կինն առողջական գանգատներ ուներ և երեկ երեկոյան հոսպիտալացվել է: Վերջինիս մոտ ախտորոշվել է աջակողմյան թոքաբորբ: Նրա վիճակը կայուն է, գտնվում է բժիշկների հսկողության տակ: Նախարարը Հայկուհու հետ զրույցում նշեց, որ հետևողական է լինելու թե՛ բուժման և թե՛ դեպքի բացահայտման ամբողջ ընթացքին», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Հայկական լրատվամիջոցների հաղորդմամբ` սեպտեմբերի 24–ին նորածին է մահացել «Հանրապետական ծննդատանը»։ Նորածնի ծնողների խոսքերով, նրանք ավելի վաղ անանուն զանգ էին ստացել, ըստ որի՝ երեխայի դին դատաբժշկական փորձաքննության չի ուղարկվել՝ չնայած որ ծննդատանն իրենց այլ բան էին ասել։ Մահացած նորածնի մոր խոսքով, նա կասկած ունի, որ երեխային գողացել են, վաճառել, օրգան են վաճառել, քանի որ նա ոչ մի անգամ մահացած փոքրիկին չի տեսել։

Միջադեպին արձագանքել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը` նշելով, որ որևէ հայտարարությամբ մինչ այս պահը հանդես չի եկել, քանի որ նյութեր էին նախապատրաստվում՝ քրեական գործ հարուցելու և դեպքի հանգամանքները պարզելու համար։ Նա նշել է, որ գործն արդեն իսկ ուղարկվել է Քննչական կոմիտե ` վստահություն հայտնելով, որ իրավապահները կիրականացնեն արդար քննություն և կտան բոլոր հարցերի պատասխանները։–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:47
27 Սեպտեմբերի 2019
Փրկության օպերացիա. Երևանում փրկարարները դուրս են բերել ջրանցքում արգելափակված շանը
Փրկության օպերացիա. Երևանում փրկարարները դուրս են բերել ջրանցքում արգելափակված շանը:
14:37
15 Օգոստոսի 2019
Կարծես կրկին ծնվեցին. Մերձմոսկվայում վթարային վայրէջք կատարած օդանավի ուղևորների մեջ հայեր կային
Մոսկվա-Սիմֆերոպոլ չվերթն իրականացնող А321 օդանավում եղել է անձնակազմի 7 անդամ և 229 ուղևոր:
14:46
06 Օգոստոսի 2019
Հայաստանում հարսանեկան բում է նկատվում
Միաժամանակ ամուսնալուծությունների թիվը երկրում հաշվետու ժամանակաշրջանում` 2018 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 6,4%-ով:
19:19
05 Օգոստոսի 2019
Հովսեփ Գևորգյանի անձնուրաց արարքը. Երիտասարդը հաշմանդամ կնոջը փրկել է այրվող տնից (ՖՈՏՈ)
Հրդեհ է տեղի ունեցել Կամենսկ–Շախտինսկի առանձնատանն օգոստոսի 1–ին։
12:59
27 Հուլիսի 2019
Երևանում փրկարարներն օգնության են հասել ջրանցքում հայտնված շանը
Երևանում փրկարարներն օգնության են հասել ջրանցքում հայտնված շանը։
10:52
24 Հուլիսի 2019
Սևանում փրկարարները 2 անչափահասի են փրկել. նրանք նավակով հեռացել էին ափից (ՎԻԴԵՈ)
Սևանում փրկարարները 2 անչափահասի են փրկել. նրանք նավակով հեռացել էին ափից:
15:27
21 Հուլիսի 2019
Գիտնականները հայտնաբերել են լավագույն ըմպելիքն առողջությունը պահպանելու համար
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ներկայացուցիչները պատմել են, թե որ ըմպելիքն է լավագույնն առողջության պահպանման համար:
14:57
11 Հուլիսի 2019
Փրկության օպերացիա. Երևանում փրկարարներն օգնել են ճնճղուկի ձագին
Փրկության օպերացիա. Երևանում փրկարարներն օգնել են ճնճղուկի ձագին:  
10:40
20 Մայիսի 2019
Երևանում կայծակի հարվածից տրոլեյբուս է այրվել. օգնության են հասել զինվորականները
Երևանում կայծակի հարվածից տրոլեյբուս է այրվել. օգնության են հասել զինվորականները:
10:40
20 Փետրվարի 2019
Ալավերդիում 27 տարի առաջ տրակտոր էին գողացել. դեպքը բացահայտված է. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Ալավերդիում 27 տարի առաջ տրակտոր էին գողացել. դեպքը բացահայտված է. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ։