426.35
7.46
407.95
+28
Եղանակը Երևանում
Հայ

Հարուցվել է քրեական գործ՝ դերասան Սոս Ջանիբեկյանի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի առթիվ (ՎԻԴԵՈ)

21:04
05 Մայիսի 2022

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով (Խուլիգանությունը) հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դերասան Սոս Ջանիբեկյանի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ, հաղորդում է ՀՀ ՔԿ-ն:

«Նախնական տվյալներով, 2022թ. մայիսի 4-ին՝ քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված երթի մասնակից մի խումբ անձինք, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, նկատելով փողոցով միայնակ քայլող Սոս Ջանիբեկյանին՝ վանկարկել են անպարկեշտ արտահայտություններ, իրենց դիտավորյալ գործողություններով կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, որի ընթացքում երթի մասնակիցներից մեկը ձեռքին եղած առարկայով բռնություն է գործադրել դերասանի նկատմամբ», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու, նրանց գործողություններն անհատականացնելու և համարժեք միջոցներ ձեռնարկելու ուղղությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:40
06 Հուլիսի 2020
Շուրջ 850 մարդ է տարհանվել Դալմա մոլից ու Մեգամոլից (ՎԻԴԵՈ)
Շուրջ 850 մարդ է տարհանվել Դալմա մոլից ու Մեգամոլից. ՎԻԴԵՈ
12:38
20 Ապրիլի 2020
Երևանում կովն ընկել է ջրանցքը, օգնության են հասել փրկարարները (ՖՈՏՈ)
Երևանում կովն ընկել է ջրանցքը, օգնության են հասել փրկարարները. ՖՈՏՈ
13:47
19 Փետրվարի 2020
Արագածոտնում 1,5–ամյա երեխան ընկել է 3–րդ հարկից. փոքրիկի կյանքին այլևս վտանգ չի սպառնում
Արագածոտնում 1,5–ամյա երեխան ընկել է 3–րդ հարկից, բժիշկներին հաջողվել է փրկել փոքրիկի կյանքը
15:47
27 Սեպտեմբերի 2019
Փրկության օպերացիա. Երևանում փրկարարները դուրս են բերել ջրանցքում արգելափակված շանը
Փրկության օպերացիա. Երևանում փրկարարները դուրս են բերել ջրանցքում արգելափակված շանը:
14:37
15 Օգոստոսի 2019
Կարծես կրկին ծնվեցին. Մերձմոսկվայում վթարային վայրէջք կատարած օդանավի ուղևորների մեջ հայեր կային
Մոսկվա-Սիմֆերոպոլ չվերթն իրականացնող А321 օդանավում եղել է անձնակազմի 7 անդամ և 229 ուղևոր:
14:46
06 Օգոստոսի 2019
Հայաստանում հարսանեկան բում է նկատվում
Միաժամանակ ամուսնալուծությունների թիվը երկրում հաշվետու ժամանակաշրջանում` 2018 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 6,4%-ով:
19:19
05 Օգոստոսի 2019
Հովսեփ Գևորգյանի անձնուրաց արարքը. Երիտասարդը հաշմանդամ կնոջը փրկել է այրվող տնից (ՖՈՏՈ)
Հրդեհ է տեղի ունեցել Կամենսկ–Շախտինսկի առանձնատանն օգոստոսի 1–ին։
12:59
27 Հուլիսի 2019
Երևանում փրկարարներն օգնության են հասել ջրանցքում հայտնված շանը
Երևանում փրկարարներն օգնության են հասել ջրանցքում հայտնված շանը։
10:52
24 Հուլիսի 2019
Սևանում փրկարարները 2 անչափահասի են փրկել. նրանք նավակով հեռացել էին ափից (ՎԻԴԵՈ)
Սևանում փրկարարները 2 անչափահասի են փրկել. նրանք նավակով հեռացել էին ափից:
15:27
21 Հուլիսի 2019
Գիտնականները հայտնաբերել են լավագույն ըմպելիքն առողջությունը պահպանելու համար
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ներկայացուցիչները պատմել են, թե որ ըմպելիքն է լավագույնն առողջության պահպանման համար:
14:57
11 Հուլիսի 2019
Փրկության օպերացիա. Երևանում փրկարարներն օգնել են ճնճղուկի ձագին
Փրկության օպերացիա. Երևանում փրկարարներն օգնել են ճնճղուկի ձագին:  
10:40
20 Մայիսի 2019
Երևանում կայծակի հարվածից տրոլեյբուս է այրվել. օգնության են հասել զինվորականները
Երևանում կայծակի հարվածից տրոլեյբուս է այրվել. օգնության են հասել զինվորականները: