Հրապարակվել են «Էրեբունի պլազայում» զինված անձի վնասազերծման կադրերը (ՎԻԴԵՈ)
18:21
23 Հունվարի 2020
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ոստիկանությունը այսօր «Էրեբունի պլազա» բիզնես-կենտրոնում զինված անձի վնասազերծման տեսանյութ է հրապարակել:
Ժամը 14.40-ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ «Էրեբունի պլազա» բիզնես-կենտրոնում զինված անձ կա, որը կրակում է։ Անմիջապես դեպքի վայր են մեկնել ոստիկանության ղեկավար կազմն ու օպերատիվ խմբեր։
Ոստիկանության ղեկավար կազմը ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի գլխավորությամբ բանակցություններ է վարել զինված տղամարդու հետ, ինչից հետո անձը հանձնել է հրազենը։
Տղամարդը ոստիկանության պետի պաշտոնակատարի ուղեկցությամբ, նրա ծառայողական մեքենայով, տեղափոխվել է ոստիկանություն։ Վնասվածքներ ստացած քաղաքացիներ չկան։ Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։-0-