ԵՐԵՎԱՆ, 24 մարտի./Նովոստի–Արմենիա/. Գիշերը հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մրզի Ավազան գյուղի դպրոցում։
ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, մարտի 24-ին, ժամը 06:27-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ավազան գյուղում այրվում է դպրոցի տանիքը:
«Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:45-ին, մարվել՝ 09:38-ին: Այրվել է դպրոցի տանիքը (մոտ 50 քմ) և մեկ դասասենյակ (մոտ 25 քմ):–0–