ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 02:30-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ թիվ 32/7 հասցեի դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ, 31-ամյա Գ․Պ․-ի վարած Toyota մակնիշի և 25-ամյա Ա․Պ․-ի վարած Ford մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով Ford-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 47-ամյա Ն. Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:
Բախման հետևանքով Ford-ը մասամբ հայտնվել է ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված բետոնե պատնեշի վրա:
Ծանուցում.ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում