ԵՐԵՎԱՆ, 31 մարտի./Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ մարտի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 18:30-ի սահմաններում Օրբելի փողոցում՝ թիվ 83 դպրոցի դիմաց, բախվել են Mercedes մակնիշի և Opel մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով Opel-ի վարորդն ու ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավոր ուղևորի ինքնությունը:
Կայքի տեղեկություններով՝ վիրավորները հայր ու դուստր են:–0–