ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ նոյեմբերի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 16։15-ի սահմաններում Աճառյան փողոցում՝ Առինջ գյուղի կամարիմոտ, բախվել են Toyota Land Cruiser և Mitsubishi Pajeri մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով 2 մարդ մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվ են գործել Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում