415.63
4.18
390.04
+10
Եղանակը Երևանում
Հայ

Մոսկվայում մահացել է «Օտկրիտիե» բանկի նախկին ղեկավար Ռուբեն Աղանբեգյանի 23–ամյա որդին

13:06
09 Հուլիսի 2020
© Լուսանկարը՝ Facebook–յան էջից
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Մոսկվայում ավտովթարի հետևանքով մահացել է «Օտկրիտիե» բանկի խորհրդի նախկին ղեկավար Ռուբեն Աղանբեգյանի որդին`Աբել Աղանբեգյանը։

Այս մասին հաղորդում են РЕН ТВ–ն և Mash Telegram ալիքը, գրում է ՌԲԿ–ն։

РЕН ТВ–ի տվյալներով, ավտովթարը տեղի է ունեցել հուլիսի 4–ի երեկոյան Կոմսոմոլսկի պողոտայում։ Աղանբեգյանը մոտոցիկլով վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով փողոցն անցնում էր չթույլատրելի հատվածով։

Загружается новость ... "Лево"

Mash–ի հաղորդմամբ, Աղանբեգյանը, որը վարում էր BMW S1000 RR մակնիշի մոտոցիկլ, չի նկատել փողոցն անցնող տղամարդուն և վրաերթի է ենթարկել, ինչի հետևանքով հետիոտնը մահացել է։ Աղանբեգյանը դուրս է շպրտվել մոտոցիկլից ու հոսպիտալացվել։ Նրա մոտ ախտորոշվել է գլխուղեղի կոտրվածք։

РЕН ТВ–ի տվյալներով, նա ստացել է նաև գլխուղեղի բաց վնասվածք և բազմաթիվ սալջարդեր։ Երիտասարդի կյանքը փրկել հնարավոր չի եղել։

Մահվան ելքով վթարի մասին հաղորդում է նաև «Հինգերորդ ալիքը»։ Մոտոցիկլի վարորդի անունը չի նշվում, սակայն նշվում է, որ խոսքը «հայտն ֆինանսիստի և նախկին բանկիրի որդու մասին է»։

Ռուբեն Աղանբեգյանը 2012–2017թթ.–ին աշխատել է «Օտկրիտիե» խմբում, 2017թ.–ից զբաղեցրել է «Օտկրիտիե հոլդինգ» տնօրենների խորհրդի անդամի և «Օտկրիտիե» բանկի նախագահի պաշտոնը։ 2018թ.–ի հունվարին նրան նշանակել են «ՎԷԲ Կապիտալ» ներդրումային ընկերության գլխավոր տնօրենի խորհրդական, իսկ 2019թ.–ին` «ԻնֆրաՎԷԲ»–ի գլխավոր տնօրենի խորհրդական։ 2020թ.–ի փետրվարից Աղանբեգյանը «Нацпроектстрой» ընկերությունների խմբի գլխավոր տնօրենն է, որի հիման վրա ստեղծվում է Արկադի Ռոտենբերգի ВЭБ.РФ և «Стройпроектхолдинг»–ի համատեղ ձեռնարկությունը ենթակառուցվածքային շինարարության ոլորտում։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
17 Հուլիսի 2023
Հայ աշակերտները 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ են նվաճել Ճապոնիայում անցկացված Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում
Հայ աշակերտները 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ են նվաճել Ճապոնիայում անցկացված Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում
20:40
06 Հուլիսի 2020
Շուրջ 850 մարդ է տարհանվել Դալմա մոլից ու Մեգամոլից (ՎԻԴԵՈ)
Շուրջ 850 մարդ է տարհանվել Դալմա մոլից ու Մեգամոլից. ՎԻԴԵՈ
12:38
20 Ապրիլի 2020
Երևանում կովն ընկել է ջրանցքը, օգնության են հասել փրկարարները (ՖՈՏՈ)
Երևանում կովն ընկել է ջրանցքը, օգնության են հասել փրկարարները. ՖՈՏՈ
13:47
19 Փետրվարի 2020
Արագածոտնում 1,5–ամյա երեխան ընկել է 3–րդ հարկից. փոքրիկի կյանքին այլևս վտանգ չի սպառնում
Արագածոտնում 1,5–ամյա երեխան ընկել է 3–րդ հարկից, բժիշկներին հաջողվել է փրկել փոքրիկի կյանքը
15:47
27 Սեպտեմբերի 2019
Փրկության օպերացիա. Երևանում փրկարարները դուրս են բերել ջրանցքում արգելափակված շանը
Փրկության օպերացիա. Երևանում փրկարարները դուրս են բերել ջրանցքում արգելափակված շանը:
14:37
15 Օգոստոսի 2019
Կարծես կրկին ծնվեցին. Մերձմոսկվայում վթարային վայրէջք կատարած օդանավի ուղևորների մեջ հայեր կային
Մոսկվա-Սիմֆերոպոլ չվերթն իրականացնող А321 օդանավում եղել է անձնակազմի 7 անդամ և 229 ուղևոր:
14:46
06 Օգոստոսի 2019
Հայաստանում հարսանեկան բում է նկատվում
Միաժամանակ ամուսնալուծությունների թիվը երկրում հաշվետու ժամանակաշրջանում` 2018 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 6,4%-ով:
19:19
05 Օգոստոսի 2019
Հովսեփ Գևորգյանի անձնուրաց արարքը. Երիտասարդը հաշմանդամ կնոջը փրկել է այրվող տնից (ՖՈՏՈ)
Հրդեհ է տեղի ունեցել Կամենսկ–Շախտինսկի առանձնատանն օգոստոսի 1–ին։
12:59
27 Հուլիսի 2019
Երևանում փրկարարներն օգնության են հասել ջրանցքում հայտնված շանը
Երևանում փրկարարներն օգնության են հասել ջրանցքում հայտնված շանը։
10:52
24 Հուլիսի 2019
Սևանում փրկարարները 2 անչափահասի են փրկել. նրանք նավակով հեռացել էին ափից (ՎԻԴԵՈ)
Սևանում փրկարարները 2 անչափահասի են փրկել. նրանք նավակով հեռացել էին ափից:
15:27
21 Հուլիսի 2019
Գիտնականները հայտնաբերել են լավագույն ըմպելիքն առողջությունը պահպանելու համար
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ներկայացուցիչները պատմել են, թե որ ըմպելիքն է լավագույնն առողջության պահպանման համար:
14:57
11 Հուլիսի 2019
Փրկության օպերացիա. Երևանում փրկարարներն օգնել են ճնճղուկի ձագին
Փրկության օպերացիա. Երևանում փրկարարներն օգնել են ճնճղուկի ձագին: