ԵՐԵՎԱՆ, 20 մարտի./Նովոստի-Արմենիա/. Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 19:00-ի սահմաններում՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի անցել է Հաղթանակ կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է ցած նետվելով ինքնասպան լինել։
Օպերատիվորեն ժամանել են Ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը, փրկարար ծառայության 1 մարտական հաշվարկ, ինչպես նաև ՓԾ հոգեբանը։ Տեղում է նաև բժիշկների հերթապահ խումբը։
Քաղաքացին պահանջում է հանդիպում ՀՀ գլխավոր դատախազի հետ։ Այս պահին փրկարարները, ոստիկանները ու պարեկները շարունակում են բանակցությունները նրա հետ։-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում