ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Դոնի Ռոստովում մայիսի 30-ին տեղի ունեցած մանկական ֆուտբոլային մրցախաղի ժամանակ տրիբունաների փլուզման հետևանքով 1 մարդ է մահացել, վիրավորների թիվը հասել է 37-ի:
Ինչպես
«Արմենպրես»-ը տեղեկանում է «Интерфакс» գործակալությունից, այս մասին հայտնել Ռուսաստանի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:
Հոսպիտալացվել է 8 չափահաս, նրանցից 1-ի վիճակը ծանր է, մյուսներինը՝ միջին ծանրության։ Եվս 4 չափահասի ամբուլատոր բուժօգնություն է ցուցաբերվել։
Միջադեպի հետևանքով տուժել է 24 երեխա, որոնցից 21-ը հոսպիտալացվել է, 4-ի վիճակը ծանր է, 1-ի վիճակը՝ ծայրահեղ ծանր, մյուսներինը՝ միջին ծանրության։
Ավելի վաղ հաղորդվել էր 1 զոհված կնոջ և 36 տուժածի մասին։
ՌԴ առողջապահության նախարարությունում հաղորդել են, որ հիվանդները վիրահատվել են։ Վեց տուժած երեխաների հետ հեռաբժշկական խորհրդատվություններ են անցկացրել Ռուսաստանի մանկական կլինիկական հիվանդանոցի մասնագետները:
Տրիբունան փլուզվել է երեքշաբթի թիավարման ջրանցքի տարածքում դպրոցականների ֆուտբոլի մարզային մրցույթների ժամանակ։ Փլուզման պատճառ է դարձել ուժեղ քամին, որը տապալել է կոնստրուկցիան։–0–