416.73
4.22
388.6
+16
Եղանակը Երևանում
Հայ

Սեփական հորից երեխա ունեցած 13 տարեկան աղջիկը հաշմանդամություն ունի, նորածինը մանկատանն է. ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

16:28
24 Հունվարի 2020

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Օրեր առաջ հայ հասարակությունը ցնցվեց ահասարսուռ լուրից` Արմավիրում 13 տարեկան աղջիկը երեխա է ունեցել սեփական հայրիկից։

Ինչպես հաղորդել էր Քննչական կոմիտեն, կատարվել են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ հարցաքննվել են մի շարք անձինք, վերցվել են արյան փորձանմուշներ, նշանակվել դատագենետիկական փորձաքննություններ, որոնց արդյունքների համաձայն՝ երեխայի հայրը հանդիսանում է անչափահաս աղջկա հայրը, ով ձերբակալվել է:

Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռ/կ–ն, հղում անելով Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Նարեկ Մհերյանին, որևէ անձի համընկնում չի հայտնաբերվել, միայն հայրիկի համընկնումն է եղել, այսինքն՝ մնացած բոլոր անձանց հայրությունը բացառվել է:

Ոստիկանությունը նախորդ տարվա ամռանն էր ահազանգ ստացել, որ բուժօգնության է դիմել 23 շաբաթական հղի՝ 13 տարեկան։ Աղջիկը «Ազատությանը» պատմում էր, որ բռնության է ենթարկվել դպրոցում համադասարանցիների կողմից, նույնը քննիչներին է ասել:

Քննիչի խոսով, նշանակվել է դատագենետիկական փորձաքննություն, և համաձայն փորձաքննության եզրակացությունների՝ նշված անձանց հայրությունը նորածին երեխայի նկատմամբ բացառվել է:

Ստուգվել է նաև եղբոր վարկածը, որը հերքվել է, ապա տեղեկություններ են ստացել, որ բռնարարը կարող է հայրը լինել։ Անցկացվել են գենետիկական փորձաքննություններ, նորածնից էլ արյան նմուշ է վերցվել, որոնց արդյունքում հաստատվել է, որ աղջկան հղիացրել է սեփական հայրը։

Քննիչի տեղեկացմամբ՝ տղամարդը հաշվառված է մարզի բուժհաստատություններից մեկում՝ ախտորոշումը մտավոր հետամնացություն, օլիգոֆրենիա։

«Նշանակվելու է համապատասխան փորձաքննություն վերջինիս նկատմամբ՝ հասկանալու համար նրա մեղսունակության աստիճանը, այսինքն՝ վերջինս մեղսունակ է, թե անմեղսունակ: Համապատասխան բոլոր անհրաժեշտ քննչական գործողություններն իրականացվելու են», - նշել է Մհերյանը:

Աղբյուրի հաղորդմամբ, ընտանիքում ավագ երեխան՝ էլի հաշմանդամությամբ, հատուկ հաստատությունում է: Հաշմանդամություն ունի նաև հղիացած դեռահասը։ Նրա մայրը չի հավատում, որ ամուսինն է բռնության ենթարկել իրենց երեխային, ասում է՝ «թող աչքիս առաջ անալիզներ անեն»:

«Ես չգիտեմ, ես գժվեմ գը, ես չեմ պատկերացնում, ես ասում եմ՝ հենց հիմա թող էթան, իմ ամուսնուն տանին, նրանց էլ բերեն, էն երեխուց էլ, փոքր երեխուց էլ թող անալիզների պատասխանը գա, էլի թող գա իմ ամուսնուն, ես տնով-տեղով կեթամ, կնստիմ, վերջին վարյանտ ես տենց կանեմ, լիշբը ամեն ինչն իմ աչքի դեմը լինի», - ասում է նա:

Կինը պնդում է՝ ամուսինը հոգեկան խնդիրներ ունի, առիթից օգտվում են. «Մանկուց մտավոր հետամնաց է անժամկետ, որ իրան թոշակով հանել են, կարգի թղթի մեջ տենց ա գրված, սկի բանակ էլ չի գնացել»:

Քննչական կոմիտեից պնդում են՝ ստուգվել են բոլոր հնարավոր տարբերակները, միակ գենետիկ համընկնումը հոր դեպքում է եղել։ Իսկ փոքրիկը, որ ծնվել է ամռան վերջին, տղա է, կրում է ծնունդն ընդունող բժշկի՝ Դավիթ Աբովյանի անունը։ Արդեն կես տարեկան երեխան դեռ մանկատանն է։ Ընտանիքում ասում են՝ տուն-տանիք, պայմաններ չունեն, մայրիկն էլ դպրոցական է:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
17 Հուլիսի 2023
Հայ աշակերտները 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ են նվաճել Ճապոնիայում անցկացված Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում
Հայ աշակերտները 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ են նվաճել Ճապոնիայում անցկացված Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում
20:40
06 Հուլիսի 2020
Շուրջ 850 մարդ է տարհանվել Դալմա մոլից ու Մեգամոլից (ՎԻԴԵՈ)
Շուրջ 850 մարդ է տարհանվել Դալմա մոլից ու Մեգամոլից. ՎԻԴԵՈ
12:38
20 Ապրիլի 2020
Երևանում կովն ընկել է ջրանցքը, օգնության են հասել փրկարարները (ՖՈՏՈ)
Երևանում կովն ընկել է ջրանցքը, օգնության են հասել փրկարարները. ՖՈՏՈ
13:47
19 Փետրվարի 2020
Արագածոտնում 1,5–ամյա երեխան ընկել է 3–րդ հարկից. փոքրիկի կյանքին այլևս վտանգ չի սպառնում
Արագածոտնում 1,5–ամյա երեխան ընկել է 3–րդ հարկից, բժիշկներին հաջողվել է փրկել փոքրիկի կյանքը
15:47
27 Սեպտեմբերի 2019
Փրկության օպերացիա. Երևանում փրկարարները դուրս են բերել ջրանցքում արգելափակված շանը
Փրկության օպերացիա. Երևանում փրկարարները դուրս են բերել ջրանցքում արգելափակված շանը:
14:37
15 Օգոստոսի 2019
Կարծես կրկին ծնվեցին. Մերձմոսկվայում վթարային վայրէջք կատարած օդանավի ուղևորների մեջ հայեր կային
Մոսկվա-Սիմֆերոպոլ չվերթն իրականացնող А321 օդանավում եղել է անձնակազմի 7 անդամ և 229 ուղևոր:
14:46
06 Օգոստոսի 2019
Հայաստանում հարսանեկան բում է նկատվում
Միաժամանակ ամուսնալուծությունների թիվը երկրում հաշվետու ժամանակաշրջանում` 2018 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 6,4%-ով:
19:19
05 Օգոստոսի 2019
Հովսեփ Գևորգյանի անձնուրաց արարքը. Երիտասարդը հաշմանդամ կնոջը փրկել է այրվող տնից (ՖՈՏՈ)
Հրդեհ է տեղի ունեցել Կամենսկ–Շախտինսկի առանձնատանն օգոստոսի 1–ին։
12:59
27 Հուլիսի 2019
Երևանում փրկարարներն օգնության են հասել ջրանցքում հայտնված շանը
Երևանում փրկարարներն օգնության են հասել ջրանցքում հայտնված շանը։
10:52
24 Հուլիսի 2019
Սևանում փրկարարները 2 անչափահասի են փրկել. նրանք նավակով հեռացել էին ափից (ՎԻԴԵՈ)
Սևանում փրկարարները 2 անչափահասի են փրկել. նրանք նավակով հեռացել էին ափից:
15:27
21 Հուլիսի 2019
Գիտնականները հայտնաբերել են լավագույն ըմպելիքն առողջությունը պահպանելու համար
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ներկայացուցիչները պատմել են, թե որ ըմպելիքն է լավագույնն առողջության պահպանման համար:
14:57
11 Հուլիսի 2019
Փրկության օպերացիա. Երևանում փրկարարներն օգնել են ճնճղուկի ձագին
Փրկության օպերացիա. Երևանում փրկարարներն օգնել են ճնճղուկի ձագին: