557.22
6.7
493.81
+3
Եղանակը Երևանում
Հայ

Վարել է ոչ սթափ վիճակում և առանց վարորդական իրավունքի.Երևանում 7 մեքենայի ջարդի հեղինակ 17–ամյա երիտասարդը կալանավորվել է (ՎԻԴԵՈ)

16:32
27 Հոկտեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. 2021թ. հոկտեմբերի 23-ին` ժամը 00:20-ի սահմաններում, Երևան քաղաքի Պուշկին-Փարպեցի փողոցների խաչմերուկի մոտ ծառայություն իրականացնող ոստիկանները, նկատելով «BMW» մակնիշի, առանց հաշվառման համարանիշների ավտոմեքենա, օրենքով սահմանված կարգով փորձել են կանգնեցնել այն, սակայն նշված ավտոմեքենայի վարորդը, ով Երևան քաղաքի 17-ամյա բնակիչ է, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, դրսևորելով բացահայտ անհարգալից վերաբերմունք հասարակության նկատմամբ, տևական ժամանակ չի ենթարկվել ՀՀ ոստիկանության ծառայողների օրինական պահանջին և դիմել է փախուստի՝ այդ ընթացքում վնասելով ճանապարհին կայանված թվով 7 ավտոմեքենա, բախվել է իրեն հետապնդող պարեկային ծառայության ավտոմեքենային և կանգ առել: Անչափահասը բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժին և ձերբակալվել, հաղորդում է ՀՀ ՔԿ–ն:

Загружается новость ... "Лево"

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 2-րդ մասով (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը), 258-րդ հոդվածի 2-րդ մասով (Խուլիգանությունը), 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) և 316-րդ հոդվածի 1-ին մասով (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) քննվող քրեական գործով իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ պատանին տրանսպորտային միջոցը վարել է ոչ սթափ վիճակում՝ միաժամանակ չունենալով վարորդական իրավունք: Նախնական տվյալներով ավտոմեքենաների սեփականատերերին պատճառված վնասը կազմում է շուրջ  5մլն ՀՀ դրամ:

Նախաքննության ընթացքում զննության են ենթարկվել դեպքի վայրը տեսանկարահանող սարքերի տեսագրությունները, նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն:

«Երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ խուլիգանություն կատարելու, տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, գույքը դիտավորությամբ վնասելու համար, իսկ որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվել է կալանավորումը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:40
06 Հուլիսի 2020
Շուրջ 850 մարդ է տարհանվել Դալմա մոլից ու Մեգամոլից (ՎԻԴԵՈ)
Շուրջ 850 մարդ է տարհանվել Դալմա մոլից ու Մեգամոլից. ՎԻԴԵՈ
12:38
20 Ապրիլի 2020
Երևանում կովն ընկել է ջրանցքը, օգնության են հասել փրկարարները (ՖՈՏՈ)
Երևանում կովն ընկել է ջրանցքը, օգնության են հասել փրկարարները. ՖՈՏՈ
13:47
19 Փետրվարի 2020
Արագածոտնում 1,5–ամյա երեխան ընկել է 3–րդ հարկից. փոքրիկի կյանքին այլևս վտանգ չի սպառնում
Արագածոտնում 1,5–ամյա երեխան ընկել է 3–րդ հարկից, բժիշկներին հաջողվել է փրկել փոքրիկի կյանքը
15:47
27 Սեպտեմբերի 2019
Փրկության օպերացիա. Երևանում փրկարարները դուրս են բերել ջրանցքում արգելափակված շանը
Փրկության օպերացիա. Երևանում փրկարարները դուրս են բերել ջրանցքում արգելափակված շանը:
14:37
15 Օգոստոսի 2019
Կարծես կրկին ծնվեցին. Մերձմոսկվայում վթարային վայրէջք կատարած օդանավի ուղևորների մեջ հայեր կային
Մոսկվա-Սիմֆերոպոլ չվերթն իրականացնող А321 օդանավում եղել է անձնակազմի 7 անդամ և 229 ուղևոր:
14:46
06 Օգոստոսի 2019
Հայաստանում հարսանեկան բում է նկատվում
Միաժամանակ ամուսնալուծությունների թիվը երկրում հաշվետու ժամանակաշրջանում` 2018 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 6,4%-ով:
19:19
05 Օգոստոսի 2019
Հովսեփ Գևորգյանի անձնուրաց արարքը. Երիտասարդը հաշմանդամ կնոջը փրկել է այրվող տնից (ՖՈՏՈ)
Հրդեհ է տեղի ունեցել Կամենսկ–Շախտինսկի առանձնատանն օգոստոսի 1–ին։
12:59
27 Հուլիսի 2019
Երևանում փրկարարներն օգնության են հասել ջրանցքում հայտնված շանը
Երևանում փրկարարներն օգնության են հասել ջրանցքում հայտնված շանը։
10:52
24 Հուլիսի 2019
Սևանում փրկարարները 2 անչափահասի են փրկել. նրանք նավակով հեռացել էին ափից (ՎԻԴԵՈ)
Սևանում փրկարարները 2 անչափահասի են փրկել. նրանք նավակով հեռացել էին ափից:
15:27
21 Հուլիսի 2019
Գիտնականները հայտնաբերել են լավագույն ըմպելիքն առողջությունը պահպանելու համար
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ներկայացուցիչները պատմել են, թե որ ըմպելիքն է լավագույնն առողջության պահպանման համար:
14:57
11 Հուլիսի 2019
Փրկության օպերացիա. Երևանում փրկարարներն օգնել են ճնճղուկի ձագին
Փրկության օպերացիա. Երևանում փրկարարներն օգնել են ճնճղուկի ձագին:  
10:40
20 Մայիսի 2019
Երևանում կայծակի հարվածից տրոլեյբուս է այրվել. օգնության են հասել զինվորականները
Երևանում կայծակի հարվածից տրոլեյբուս է այրվել. օգնության են հասել զինվորականները: