ԵՐԵՎԱՆ, 30 մարտի./Նովոստի–Արմենիա/. Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։
Загружается новость ... "Лево"
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 15։10-ի սահմաններում ոստիկանության Դավիթաշանե բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջից քաղաքացին ինքնասպանություն գործելու նպատակով ցած է նետվել։
Ոստիկաններն ու քննիչները կամրջի տակ հայտնաբերել են մոտ 30 տարեկան տղամարդու դի։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։ –0–