ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Այսօր՝ հունվարի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 20։00-ի սահմաններում Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքենան Ա․ Ավետիսյան փողոցում դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել թիվ 2-րդ շենքի դիմաց, ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Kia մակնիշի ավտոմեքենային։
Դեպքի փաստով՝ նախաձեռնվել է վարույթ։
Մինչ քննիչը դեպքի վայրի զննություն էր կատարում, Երևանի գնդի պարեկները պարզել են վարորդի ինքնությունը, ով Երևանի բնակիչ 56-ամյա Արմեն Խարազյանն է։
Կայքի տեղեկություններով՝ մահացածը նախկինում աշխատել է ԱՄՆ-ում Հայաստանի փոխդեսպան։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում