ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Մայիսի 19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աբովյան փողոցում` ԵՊՀ մասնաշենքի մոտակայքում, ուժեղ քամու հետևանքով ծառը շրջվել է ավտոմեքենաների վրա՝ վնասելով նաև հարակից շինության պատը, հաղորդում է Փրկարար ծառայությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:-0-