ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Երևանում այսօր գրանցված պայթյունի հետևանքով 5 մարդ է տուժել։
Ինչպես հաղորդել էինք ավելի վաղ, հունիսի 24-ին, ժամը 14:17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գլինկայի փողոցի թիվ 3 հասցեում՝ ավտոտեխսպասարման կետում, տեղի է ունեցել ավտոմեքենայի պայթյուն, կան տուժածներ։
Загружается новость ... "Лево"
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Ըստ նախնական տվյալների՝ «Toyota Camry» ավտոմեքենայում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով տուժել է 5 քաղաքացի․ վերջիններս հոսպիտալացվել են «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, տեղում աշխատում են ոստիկաններ և քննիչներ։ Պայթյունի պատճառը պարզվում է։–0–