484.07
7.4
459.4
+13
Եղանակը Երևանում
Հայ

Երևանի կենտրոնական փողոցներից մեկով անցնող ստորգետնյա գազատարից տեղի է ունեցել արտահոսք

14:13
24 Հունվարի 2022

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Երևան քաղաքի Դեմիրճյան փողոցով անցնող ստորգետնյա գազատարից տեղի է ունեցել արտահոսք, հաղորդում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն։

«Հետագա անկանխատեսելի հետևանքներից խուսափելու նպատակով հունվարի 24-ին ժամը 01։30-ից դադարեցվել է գազամատակարարումը նշված գազատարով։ Իրականացվում են վթարավերականգնման աշխատանքներ, որոնց ավարտի և գազաթողարկման ժամկետի մասին լրացուցիչ կտեղեկացվի», – նշվում է ընկերության հայտարարության մեջ։

Այսօր ավելի վաղ ընկերությունից հայտնել են, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով հունվարի 24-ին ժամը 01:30-ից դադարեցվել է Երևան քաղաքի Կենտրոն և Արաբկիր վարչական շրջանների Սարյան փողոցի թիվ 2-ից 20 (զույգերը) բազմաբնակարան շենքերի, Մոսկովյան փողոցի թիվ 20-ից 36 բազմաբնակարան շենքերի, Դեմիրճյան փողոցի, Ֆրիկի փողոցի թիվ 10 բազմաբնակարան շենքի, Արամի նրբանցքի, Ալիխանյան փողոցի, Բաղրամյան պողոտայի թիվ 1-ից 23 և թիվ 2-ից 50բ բազմաբնակարան շենքերի, Թամանյան փողոցի թիվ 1, 3 բազմաբնակարան շենքերի, Զառուբյան, Անտառային, Սարմենի, Ջրաշատ, Ս․Կապուտիկայն, Լեռ Կամսար, Սոսեի, Գ.Հարությունյան փողոցների, Վաղարշյան փողոցի թիվ 2, 4 բազմաբնակարան շենքերի, Պռոշյան փողոցի, Պռոշյան 1-ին նրբանցքի, «Կոզեռն» թաղամասի և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների և հաստատությունների գազասպառողների գազամատակարարումը:

Հիշեցնենք, որ նախօրեին հրդեհի բռնկմամբ պայթյուն էր տեղի ունեցել Երևանի Տիչինայի փողոցի տներից մեկում։ Ավելի ուշ «Գազպրոմ Արմենիա»–ից հայտնեցին, որ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Տիչինայի փողոցով անցնող ստորգետնյա միջին ճնշման գազատարից տեղի է ունեցել արտահոսք, որի արդյունքում հարակից առանձնատներում առաջացել է գազաօդային պայթյունավտանգ խարնուրդի կուտակում և տեղի է ունեցել պայթյուն։ Նշված գազատարով դադարեցվել է գազամատակարարումը՝ արտահոսքի տեղը հայտնաբերելու և հետագա վթարավերականգնման աշխատանքներն իրականացնելու նպատակով։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:40
06 Հուլիսի 2020
Շուրջ 850 մարդ է տարհանվել Դալմա մոլից ու Մեգամոլից (ՎԻԴԵՈ)
Շուրջ 850 մարդ է տարհանվել Դալմա մոլից ու Մեգամոլից. ՎԻԴԵՈ
12:38
20 Ապրիլի 2020
Երևանում կովն ընկել է ջրանցքը, օգնության են հասել փրկարարները (ՖՈՏՈ)
Երևանում կովն ընկել է ջրանցքը, օգնության են հասել փրկարարները. ՖՈՏՈ
13:47
19 Փետրվարի 2020
Արագածոտնում 1,5–ամյա երեխան ընկել է 3–րդ հարկից. փոքրիկի կյանքին այլևս վտանգ չի սպառնում
Արագածոտնում 1,5–ամյա երեխան ընկել է 3–րդ հարկից, բժիշկներին հաջողվել է փրկել փոքրիկի կյանքը
15:47
27 Սեպտեմբերի 2019
Փրկության օպերացիա. Երևանում փրկարարները դուրս են բերել ջրանցքում արգելափակված շանը
Փրկության օպերացիա. Երևանում փրկարարները դուրս են բերել ջրանցքում արգելափակված շանը:
14:37
15 Օգոստոսի 2019
Կարծես կրկին ծնվեցին. Մերձմոսկվայում վթարային վայրէջք կատարած օդանավի ուղևորների մեջ հայեր կային
Մոսկվա-Սիմֆերոպոլ չվերթն իրականացնող А321 օդանավում եղել է անձնակազմի 7 անդամ և 229 ուղևոր:
14:46
06 Օգոստոսի 2019
Հայաստանում հարսանեկան բում է նկատվում
Միաժամանակ ամուսնալուծությունների թիվը երկրում հաշվետու ժամանակաշրջանում` 2018 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 6,4%-ով:
19:19
05 Օգոստոսի 2019
Հովսեփ Գևորգյանի անձնուրաց արարքը. Երիտասարդը հաշմանդամ կնոջը փրկել է այրվող տնից (ՖՈՏՈ)
Հրդեհ է տեղի ունեցել Կամենսկ–Շախտինսկի առանձնատանն օգոստոսի 1–ին։
12:59
27 Հուլիսի 2019
Երևանում փրկարարներն օգնության են հասել ջրանցքում հայտնված շանը
Երևանում փրկարարներն օգնության են հասել ջրանցքում հայտնված շանը։
10:52
24 Հուլիսի 2019
Սևանում փրկարարները 2 անչափահասի են փրկել. նրանք նավակով հեռացել էին ափից (ՎԻԴԵՈ)
Սևանում փրկարարները 2 անչափահասի են փրկել. նրանք նավակով հեռացել էին ափից:
15:27
21 Հուլիսի 2019
Գիտնականները հայտնաբերել են լավագույն ըմպելիքն առողջությունը պահպանելու համար
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ներկայացուցիչները պատմել են, թե որ ըմպելիքն է լավագույնն առողջության պահպանման համար:
14:57
11 Հուլիսի 2019
Փրկության օպերացիա. Երևանում փրկարարներն օգնել են ճնճղուկի ձագին
Փրկության օպերացիա. Երևանում փրկարարներն օգնել են ճնճղուկի ձագին:  
10:40
20 Մայիսի 2019
Երևանում կայծակի հարվածից տրոլեյբուս է այրվել. օգնության են հասել զինվորականները
Երևանում կայծակի հարվածից տրոլեյբուս է այրվել. օգնության են հասել զինվորականները: