ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին գիշերը ժամը 01։15–ին Երևանի Վարդանանց փողոցի բակերից մեկից տղամարդ է հոսպիտալացվել` անգիտակից վիճակում։
Ինչպես հաղորդում է ՀՀ ոստիկանությունը, ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նա 46-ամյա Սամսոն Խ.-ն է, որը 2021 թ. սեպտեմբերի 29-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում