Երևանում 36–ամյա կինը բնակարաններից մեկից գողացել է չհրկիզվող պահարան` ոսկյա զարդերով և գումարով (ՎԻԴԵՈ)
12:43
20 Նոյեմբերի 2019
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Նոյեմբերի 17-ին, ժամը 20-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ ցերեկը հարմարեցված բանալիով բացել են Թումանյան փողոցի բնակարաններից մեկի դուռը, գողացել չհրկիզվող պահարան, որի մեջ կային ոսկյա զարդեր և գումար, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:
Загружается новость ... "Лево"
Բացահայտման ուղղությամբ քրեական հետախույզների ձեռնարկած անհետաձգելի միջոցառումների արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Բաշինջաղյան փողոցի 36-ամյա մի բնակչուհի:
«Նոյեմբերի 18-ի առավոտյան բնակարանային գողություն կատարելու կասկածանքով նա բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին, և խոստովանեց կատարածը: Հարուցվել է քրեական գործ: Կասկածյալը ձերբակալված է: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:–0–