438.1
4.37
401.96
+5
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում 7 հոգուց բաղկացած մի ողջ ընտանիք է թունավորվել շմոլ գազից, նրանց թվում է 1–ամյա երեխա

15:27
19 Նոյեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Երեկ՝ նոյեմբերի 18-ին, «շմոլ գազով թունավորման» դեպք է տեղի ունեցել Երևանում:

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 18:50-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի շտապօգնության բժիշկները Թումանյան փողոցի 27 շենքի բնակարաններից մեկից «շմոլ գազով թունավորում հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխել մի քանի քաղաքացու:

Ոստիկանները պարզել են, որ տեղափոխվածներն են 75-ամյա Սուսաննա Ն.-ն, 77-ամյա Ալբերտ Տ.-ն։ Մինչ ոստիկանները պարզում էին դեպքի հանգամանքները, «Մուրացան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ նույն հասցեից բժիշկների հերթապա խումբը նույն ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել նույն հասցեի բնակիչ 1-ամյա Կարինե Ա.-ին, իսկ ժամեր անց «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ նույն հասցեից նույն ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխել 24-ամյա Սյուզաննա Ա.-ին, 28-ամյա Ռուզաննա Ա.-ին, 23-ամյա Ռաֆայել Տ.-ին, իսկ «Մուրացան» բժշկական կենտրոնից հերթական ահազանգն է ստացվել, որ նույն հասցեից ժամը 22:00-ի սահմաններում նույն ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 29-ամյա Ռիմա Տ.-ն:

Ըստ նախնական տեղեկությունների՝ նշված անձինք թունավորվել են բնակարանում առաջացած գազի արտահոսքից: Շնորհիվ Երևանի 103 շտապօգնության հերթապահ բժիշկների, «Էրեբունի», «Մուրացան» և «Արմենիա» բժշկական կենտրոնների բուժանձնակազմի՝ նշված անձանց կյանքին վտանգ չի սպառնում: Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
17 Հուլիսի 2023
Հայ աշակերտները 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ են նվաճել Ճապոնիայում անցկացված Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում
Հայ աշակերտները 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ են նվաճել Ճապոնիայում անցկացված Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում
20:40
06 Հուլիսի 2020
Շուրջ 850 մարդ է տարհանվել Դալմա մոլից ու Մեգամոլից (ՎԻԴԵՈ)
Շուրջ 850 մարդ է տարհանվել Դալմա մոլից ու Մեգամոլից. ՎԻԴԵՈ
12:38
20 Ապրիլի 2020
Երևանում կովն ընկել է ջրանցքը, օգնության են հասել փրկարարները (ՖՈՏՈ)
Երևանում կովն ընկել է ջրանցքը, օգնության են հասել փրկարարները. ՖՈՏՈ
13:47
19 Փետրվարի 2020
Արագածոտնում 1,5–ամյա երեխան ընկել է 3–րդ հարկից. փոքրիկի կյանքին այլևս վտանգ չի սպառնում
Արագածոտնում 1,5–ամյա երեխան ընկել է 3–րդ հարկից, բժիշկներին հաջողվել է փրկել փոքրիկի կյանքը
15:47
27 Սեպտեմբերի 2019
Փրկության օպերացիա. Երևանում փրկարարները դուրս են բերել ջրանցքում արգելափակված շանը
Փրկության օպերացիա. Երևանում փրկարարները դուրս են բերել ջրանցքում արգելափակված շանը:
14:37
15 Օգոստոսի 2019
Կարծես կրկին ծնվեցին. Մերձմոսկվայում վթարային վայրէջք կատարած օդանավի ուղևորների մեջ հայեր կային
Մոսկվա-Սիմֆերոպոլ չվերթն իրականացնող А321 օդանավում եղել է անձնակազմի 7 անդամ և 229 ուղևոր:
14:46
06 Օգոստոսի 2019
Հայաստանում հարսանեկան բում է նկատվում
Միաժամանակ ամուսնալուծությունների թիվը երկրում հաշվետու ժամանակաշրջանում` 2018 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 6,4%-ով:
19:19
05 Օգոստոսի 2019
Հովսեփ Գևորգյանի անձնուրաց արարքը. Երիտասարդը հաշմանդամ կնոջը փրկել է այրվող տնից (ՖՈՏՈ)
Հրդեհ է տեղի ունեցել Կամենսկ–Շախտինսկի առանձնատանն օգոստոսի 1–ին։
12:59
27 Հուլիսի 2019
Երևանում փրկարարներն օգնության են հասել ջրանցքում հայտնված շանը
Երևանում փրկարարներն օգնության են հասել ջրանցքում հայտնված շանը։
10:52
24 Հուլիսի 2019
Սևանում փրկարարները 2 անչափահասի են փրկել. նրանք նավակով հեռացել էին ափից (ՎԻԴԵՈ)
Սևանում փրկարարները 2 անչափահասի են փրկել. նրանք նավակով հեռացել էին ափից:
15:27
21 Հուլիսի 2019
Գիտնականները հայտնաբերել են լավագույն ըմպելիքն առողջությունը պահպանելու համար
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ներկայացուցիչները պատմել են, թե որ ըմպելիքն է լավագույնն առողջության պահպանման համար:
14:57
11 Հուլիսի 2019
Փրկության օպերացիա. Երևանում փրկարարներն օգնել են ճնճղուկի ձագին
Փրկության օպերացիա. Երևանում փրկարարներն օգնել են ճնճղուկի ձագին: