431.08
4.38
402.99
+2
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում փեսան դանակով հարձակվել է աներձագի վրա, վերջինս երկաթյա խողովակով հարվածել է գլխին ու սպանել

14:59
02 Հոկտեմբերի 2023
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. 2023թ. սեպտեմբերի 30-ին՝ ժամը 21։02-ին, քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ քրոջ նախկին ամուսինը, գտնվելով ոչ սթափ վիճակում, դանակով փորձել է հարձակվել իր վրա, ինչից հետո ինքը խողովակով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր հատվածներին, այդ թվում՝ գլխին, հաղորդում է ՀՀ ՔԿ–ն:

Նույն օրը՝ ժամը 21:57-ին, հաղորդում է ստացվել նաև «Արմենիա» բժշկական կենտրոնից այն մասին, որ շտապօգնության խումբը Երևանի Կոնդի փողոց 37 տան մոտից, «պոլիտրավմա» ախտորոշմամբ, իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել Երևան քաղաքի բնակիչ 43-ամյա տղամարդու, ով որոշ ժամանակ անց, գիտակցության չգալով, մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն), նախաձեռնվել է քրեական վարույթ:

Իրականացված քննչական և վարութային անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել են տղամարդու՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ ստանալու նախնական մի շարք հանգամանքներ:

Մասնավորապես՝ դեպքի օրը ենթադրյալ հանցագործություն կատարած անձի՝ Երևան քաղաքի 28-ամյա բնակչի և տուժողի միջև անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում վերջինս, նախնական տվյալներով, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, դանակով հարձակվել է երիտասարդի վրա։ Վերջինս, ի պատասխան, գետնից վերցրել է երկաթյա խողովակ և հարվածել տուժողի գլխին և մարմնին, ինչի հետևանքով տղամարդը վայր է ընկել, որից հետո փորձել է ոտքի կագնել, սակայն երիտասարդը ոտքով հրել է վերջինիս և նա կրկին ընկել է գետնին:

Դեպքից անմիջապես հետո երիտասարդը զանգահարել է ոստիկանություն և հայտնել կատարվածի մասին: 28-ամյա երիտասարդը ձերբակալվել է՝ սպանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով:

Նախաքննության ընթացքում վերջինիս մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ նա մատնացույց է արել դեպքի վայրը, ներկայացրել՝ վարույթի համար էական նշանակություն ունեցող մանրամասներ:

Զննության ընթացքում հայտնաբերվել և վերցվել են հանցագործության գործիք հանդիսացող երկաթյա խողովակը, տուժողի մոտ եղած դանակը, կատարվել են նմուշառումներ:

Տուժողի մարմնական վնասվածքների բնույթը, ծանրության աստիճանը, առաջացման մեխանիզմը և մի շարք այլ հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, հարցաքննվել են վկաներ:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, ցուցմուքններում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ: Ոստիկանության համապատասխան ստոևաբաժանմանը տրվել է հանձնարարություն:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
17 Հուլիսի 2023
Հայ աշակերտները 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ են նվաճել Ճապոնիայում անցկացված Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում
Հայ աշակերտները 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ են նվաճել Ճապոնիայում անցկացված Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում
20:40
06 Հուլիսի 2020
Շուրջ 850 մարդ է տարհանվել Դալմա մոլից ու Մեգամոլից (ՎԻԴԵՈ)
Շուրջ 850 մարդ է տարհանվել Դալմա մոլից ու Մեգամոլից. ՎԻԴԵՈ
12:38
20 Ապրիլի 2020
Երևանում կովն ընկել է ջրանցքը, օգնության են հասել փրկարարները (ՖՈՏՈ)
Երևանում կովն ընկել է ջրանցքը, օգնության են հասել փրկարարները. ՖՈՏՈ
13:47
19 Փետրվարի 2020
Արագածոտնում 1,5–ամյա երեխան ընկել է 3–րդ հարկից. փոքրիկի կյանքին այլևս վտանգ չի սպառնում
Արագածոտնում 1,5–ամյա երեխան ընկել է 3–րդ հարկից, բժիշկներին հաջողվել է փրկել փոքրիկի կյանքը
15:47
27 Սեպտեմբերի 2019
Փրկության օպերացիա. Երևանում փրկարարները դուրս են բերել ջրանցքում արգելափակված շանը
Փրկության օպերացիա. Երևանում փրկարարները դուրս են բերել ջրանցքում արգելափակված շանը:
14:37
15 Օգոստոսի 2019
Կարծես կրկին ծնվեցին. Մերձմոսկվայում վթարային վայրէջք կատարած օդանավի ուղևորների մեջ հայեր կային
Մոսկվա-Սիմֆերոպոլ չվերթն իրականացնող А321 օդանավում եղել է անձնակազմի 7 անդամ և 229 ուղևոր:
14:46
06 Օգոստոսի 2019
Հայաստանում հարսանեկան բում է նկատվում
Միաժամանակ ամուսնալուծությունների թիվը երկրում հաշվետու ժամանակաշրջանում` 2018 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 6,4%-ով:
19:19
05 Օգոստոսի 2019
Հովսեփ Գևորգյանի անձնուրաց արարքը. Երիտասարդը հաշմանդամ կնոջը փրկել է այրվող տնից (ՖՈՏՈ)
Հրդեհ է տեղի ունեցել Կամենսկ–Շախտինսկի առանձնատանն օգոստոսի 1–ին։
12:59
27 Հուլիսի 2019
Երևանում փրկարարներն օգնության են հասել ջրանցքում հայտնված շանը
Երևանում փրկարարներն օգնության են հասել ջրանցքում հայտնված շանը։
10:52
24 Հուլիսի 2019
Սևանում փրկարարները 2 անչափահասի են փրկել. նրանք նավակով հեռացել էին ափից (ՎԻԴԵՈ)
Սևանում փրկարարները 2 անչափահասի են փրկել. նրանք նավակով հեռացել էին ափից:
15:27
21 Հուլիսի 2019
Գիտնականները հայտնաբերել են լավագույն ըմպելիքն առողջությունը պահպանելու համար
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ներկայացուցիչները պատմել են, թե որ ըմպելիքն է լավագույնն առողջության պահպանման համար:
14:57
11 Հուլիսի 2019
Փրկության օպերացիա. Երևանում փրկարարներն օգնել են ճնճղուկի ձագին
Փրկության օպերացիա. Երևանում փրկարարներն օգնել են ճնճղուկի ձագին: