ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Քիչ առաջ վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել և կրակոցներ են հնչել Երևանում:
Загружается новость ... "Лево"
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 18:00-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Բաշինջաղյան 175 շենքի բակում կրակոցներ են հնչել:
Մինչ համայնքային ոստիկանության ծառայողները պարզում էին դեպքի հանգամանքները, ՊՊԾ գնդի 3-րդ վաշտի ծառայողները՝ հրամանատար Ս. Ղարիբյանի գլխավորությամբ, վիճաբանություն կատարելու և կրակոցներ արձակելու կասկածանքով տաք հետքերով դեպքի վայրում բռնել ու վնասազերծել են մի քաղաքացու, ով կասկածվում է նաև կրակոցներ արձակելու մեջ:
Կայքը հայտնում է նաև, որ կրակոցի հետևանքով վնասվել է բակում
կայանված KIA մակնիշի ավտոմեքենան: Այս պահին դեպքի վայրում աշխատում է հետաքննչական
խումբը: Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանության
Մաշտոցի բաժնի ծառայողները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝
դեպքի հանգամանքները պարզելու համար:–0–