529.5
7.52
478.02
+1
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում սարսափելի ավտովթարի հետևանքով BMW-ի 24–ամյա վարորդը տեղում մահացել է, ուղևորի վիճակը ծայրահեղ ծանր է

21:21
21 Նոյեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնում այսօր Երևանում տեղի ունեցած սարսափելի ավտովթարից։

Նոյեմբերի 21-ին, ժամը 13:46-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցում՝ գազալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա զոհ և տուժած, առկա է գազի արտահոսք:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Загружается новость ... "Лево"

Պարզվել է, որ Դավիթ Բեկի փողոցի թիվ 101/1 հասցեի մոտակայքում բախվել են «ԶԻԼ» (վարորդ՝ Արծրուն Գ., ծնված 1989 թ.) և «BMW» (վարորդ՝ Սահակ Ղ., ծնված 1995 թ.) մակնիշների ավտոմեքենաները: Պատահարի հետևանքով վերջինս կողաշրջվել է: «BMW»-ի վարորդը տեղում մահացել  է, իսկ ուղևորը՝ Ռոբերտ Կ.-ն (ծնված 1998 թ.), մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, սահմանազատել տարածքը և վարորդի դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:47
27 Սեպտեմբերի 2019
Փրկության օպերացիա. Երևանում փրկարարները դուրս են բերել ջրանցքում արգելափակված շանը
Փրկության օպերացիա. Երևանում փրկարարները դուրս են բերել ջրանցքում արգելափակված շանը:
14:37
15 Օգոստոսի 2019
Կարծես կրկին ծնվեցին. Մերձմոսկվայում վթարային վայրէջք կատարած օդանավի ուղևորների մեջ հայեր կային
Մոսկվա-Սիմֆերոպոլ չվերթն իրականացնող А321 օդանավում եղել է անձնակազմի 7 անդամ և 229 ուղևոր:
14:46
06 Օգոստոսի 2019
Հայաստանում հարսանեկան բում է նկատվում
Միաժամանակ ամուսնալուծությունների թիվը երկրում հաշվետու ժամանակաշրջանում` 2018 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 6,4%-ով:
19:19
05 Օգոստոսի 2019
Հովսեփ Գևորգյանի անձնուրաց արարքը. Երիտասարդը հաշմանդամ կնոջը փրկել է այրվող տնից (ՖՈՏՈ)
Հրդեհ է տեղի ունեցել Կամենսկ–Շախտինսկի առանձնատանն օգոստոսի 1–ին։
12:59
27 Հուլիսի 2019
Երևանում փրկարարներն օգնության են հասել ջրանցքում հայտնված շանը
Երևանում փրկարարներն օգնության են հասել ջրանցքում հայտնված շանը։
10:52
24 Հուլիսի 2019
Սևանում փրկարարները 2 անչափահասի են փրկել. նրանք նավակով հեռացել էին ափից (ՎԻԴԵՈ)
Սևանում փրկարարները 2 անչափահասի են փրկել. նրանք նավակով հեռացել էին ափից:
15:27
21 Հուլիսի 2019
Գիտնականները հայտնաբերել են լավագույն ըմպելիքն առողջությունը պահպանելու համար
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ներկայացուցիչները պատմել են, թե որ ըմպելիքն է լավագույնն առողջության պահպանման համար:
14:57
11 Հուլիսի 2019
Փրկության օպերացիա. Երևանում փրկարարներն օգնել են ճնճղուկի ձագին
Փրկության օպերացիա. Երևանում փրկարարներն օգնել են ճնճղուկի ձագին:  
10:40
20 Մայիսի 2019
Երևանում կայծակի հարվածից տրոլեյբուս է այրվել. օգնության են հասել զինվորականները
Երևանում կայծակի հարվածից տրոլեյբուս է այրվել. օգնության են հասել զինվորականները:
10:40
20 Փետրվարի 2019
Ալավերդիում 27 տարի առաջ տրակտոր էին գողացել. դեպքը բացահայտված է. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Ալավերդիում 27 տարի առաջ տրակտոր էին գողացել. դեպքը բացահայտված է. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ։