418.04
4.21
392.6
+13
Եղանակը Երևանում
Հայ

4 անձինք համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ ավելի քան 28 մլն դրամ են հափշտակել

12:38
22 Մայիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության  վարչությունում իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են՝ չորս անձանց կողմից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով՝ ավելի քան 28մլն ՀՀ դրամ առերևույթ հափշտակություն կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ: Այս մասին հայտնում է ՔԿ մամուլի ծառայությունը: 

Загружается новость ... "Лево"


Գերատեսչության հաղորդմամբ, նախաքննությամբ պարզվել է, որ չորս անձինք, հանդիսանալով նույն բանկի հաճախորդներ և քարտապաններ, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2019թ. հոկտեմբերին օնլայն համակարգով իրենց  ընթացիկ հաշվեհամարներից առցանց տարբերակով գումարներ են փոխանցել իրենց քարտային հաշվեհամարներին, որից հետո գումարները փոխանցել են մեկ այլ բանկի հաշվեհամարներին:

Այնուհետև սխալ գաղտնաբառ մուտքագրելու միջոցով արգելափակել են քարտերը և, օգտվելով քարտի պրոցեսինգային կենտրոնի աշխատանքի ֆունկցիոնալ յուրահատկությունից, իրենց ընթացիկ հաշվեհամարներից կանխիկացրել և հափշտակել են հաշվում արդեն իսկ ֆիզիկապես գոյություն չունեցող գումարները, իսկ նրանցից մեկը՝ կանխիկացնելու փորձ է կատարել:

«Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ որոշումներ են կայացվել նրանցից երեքին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի (հափշտակություն, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ) 3-րդ մասի 1-ին կետով, իսկ մյուսին՝ 34-181-րդ հոդվածի (հափշտակության փորձ, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ)  3-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Նրանցից  երեքի  նկատմամբ հայտարարվել է հետախուզում և որպես խափանման միջոց ընտրվել կալանավորումը»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու, կատարված հափշտակությանը մասնակցություն ունեցած հնարավոր հանցակիցներին ու առնչություն ունեցող անձանց պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։

Նախաքննությունը  շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
17 Հուլիսի 2023
Հայ աշակերտները 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ են նվաճել Ճապոնիայում անցկացված Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում
Հայ աշակերտները 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ են նվաճել Ճապոնիայում անցկացված Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում
20:40
06 Հուլիսի 2020
Շուրջ 850 մարդ է տարհանվել Դալմա մոլից ու Մեգամոլից (ՎԻԴԵՈ)
Շուրջ 850 մարդ է տարհանվել Դալմա մոլից ու Մեգամոլից. ՎԻԴԵՈ
12:38
20 Ապրիլի 2020
Երևանում կովն ընկել է ջրանցքը, օգնության են հասել փրկարարները (ՖՈՏՈ)
Երևանում կովն ընկել է ջրանցքը, օգնության են հասել փրկարարները. ՖՈՏՈ
13:47
19 Փետրվարի 2020
Արագածոտնում 1,5–ամյա երեխան ընկել է 3–րդ հարկից. փոքրիկի կյանքին այլևս վտանգ չի սպառնում
Արագածոտնում 1,5–ամյա երեխան ընկել է 3–րդ հարկից, բժիշկներին հաջողվել է փրկել փոքրիկի կյանքը
15:47
27 Սեպտեմբերի 2019
Փրկության օպերացիա. Երևանում փրկարարները դուրս են բերել ջրանցքում արգելափակված շանը
Փրկության օպերացիա. Երևանում փրկարարները դուրս են բերել ջրանցքում արգելափակված շանը:
14:37
15 Օգոստոսի 2019
Կարծես կրկին ծնվեցին. Մերձմոսկվայում վթարային վայրէջք կատարած օդանավի ուղևորների մեջ հայեր կային
Մոսկվա-Սիմֆերոպոլ չվերթն իրականացնող А321 օդանավում եղել է անձնակազմի 7 անդամ և 229 ուղևոր:
14:46
06 Օգոստոսի 2019
Հայաստանում հարսանեկան բում է նկատվում
Միաժամանակ ամուսնալուծությունների թիվը երկրում հաշվետու ժամանակաշրջանում` 2018 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 6,4%-ով:
19:19
05 Օգոստոսի 2019
Հովսեփ Գևորգյանի անձնուրաց արարքը. Երիտասարդը հաշմանդամ կնոջը փրկել է այրվող տնից (ՖՈՏՈ)
Հրդեհ է տեղի ունեցել Կամենսկ–Շախտինսկի առանձնատանն օգոստոսի 1–ին։
12:59
27 Հուլիսի 2019
Երևանում փրկարարներն օգնության են հասել ջրանցքում հայտնված շանը
Երևանում փրկարարներն օգնության են հասել ջրանցքում հայտնված շանը։
10:52
24 Հուլիսի 2019
Սևանում փրկարարները 2 անչափահասի են փրկել. նրանք նավակով հեռացել էին ափից (ՎԻԴԵՈ)
Սևանում փրկարարները 2 անչափահասի են փրկել. նրանք նավակով հեռացել էին ափից:
15:27
21 Հուլիսի 2019
Գիտնականները հայտնաբերել են լավագույն ըմպելիքն առողջությունը պահպանելու համար
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ներկայացուցիչները պատմել են, թե որ ըմպելիքն է լավագույնն առողջության պահպանման համար:
14:57
11 Հուլիսի 2019
Փրկության օպերացիա. Երևանում փրկարարներն օգնել են ճնճղուկի ձագին
Փրկության օպերացիա. Երևանում փրկարարներն օգնել են ճնճղուկի ձագին: