565.17
6.29
485.42
+28
Եղանակը Երևանում
Հայ

«Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալը փորձել է ածելիով սպանել ՔԿՀ-ի 2 աշխատակցի

18:26
05 Օգոստոսի 2020

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի․ /Նովոստի-Արմենիա/․ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում շարունակվում է դատապարտյալի կողմից «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Загружается новость ... "Лево"
Նշվում է, որ նախաքննության ընթացքում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, շարժառիթը: Ավելի վաղ նշվել էր, որ հուլիսի 21-ին՝ ժամը 20:30-ին, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի հերթապահ մասի պատասխանատու հերթապահի օգնականը, քրեակատարողական հիմնարկի երկու աշխատակիցների հետ, սահմանված կարգով, բացել էին խցի դուռը՝  ներքին կանոնակարգի խախտման պատճառով պատժախցային և կարանտինային բաժանմունքի խցում գտնվող դատապարտյալին հասանելիք անկողնային պարագաները հանձնելու նպատակով:

Վերջինս, մոտենալով խցի դռանը, նշված պարագաները վերցնելու պահին ձեռքին եղած ածելիով քրեակատարողական հիմնարկի երկու աշխատակիցներին պատճառել էր կտրած վերքի ձևով, առողջության կարճատև քայքայումով առողջության թեթև վնասվածքներ:

Շարունակելով քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրել՝ դատապարտյալը նույն ածելիով վնասել էր նաև ինքն իրեն:

«Քննությամբ ձեռք բերված տվյալների հիման վրա` դատապարտյալին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 1-ին և 13-րդ կետերով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Partners News
Partners News
Թեմատիկ նյութեր
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:40
06 Հուլիսի 2020
Շուրջ 850 մարդ է տարհանվել Դալմա մոլից ու Մեգամոլից (ՎԻԴԵՈ)
Շուրջ 850 մարդ է տարհանվել Դալմա մոլից ու Մեգամոլից. ՎԻԴԵՈ
12:38
20 Ապրիլի 2020
Երևանում կովն ընկել է ջրանցքը, օգնության են հասել փրկարարները (ՖՈՏՈ)
Երևանում կովն ընկել է ջրանցքը, օգնության են հասել փրկարարները. ՖՈՏՈ
13:47
19 Փետրվարի 2020
Արագածոտնում 1,5–ամյա երեխան ընկել է 3–րդ հարկից. փոքրիկի կյանքին այլևս վտանգ չի սպառնում
Արագածոտնում 1,5–ամյա երեխան ընկել է 3–րդ հարկից, բժիշկներին հաջողվել է փրկել փոքրիկի կյանքը
15:47
27 Սեպտեմբերի 2019
Փրկության օպերացիա. Երևանում փրկարարները դուրս են բերել ջրանցքում արգելափակված շանը
Փրկության օպերացիա. Երևանում փրկարարները դուրս են բերել ջրանցքում արգելափակված շանը:
14:37
15 Օգոստոսի 2019
Կարծես կրկին ծնվեցին. Մերձմոսկվայում վթարային վայրէջք կատարած օդանավի ուղևորների մեջ հայեր կային
Մոսկվա-Սիմֆերոպոլ չվերթն իրականացնող А321 օդանավում եղել է անձնակազմի 7 անդամ և 229 ուղևոր:
14:46
06 Օգոստոսի 2019
Հայաստանում հարսանեկան բում է նկատվում
Միաժամանակ ամուսնալուծությունների թիվը երկրում հաշվետու ժամանակաշրջանում` 2018 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 6,4%-ով:
19:19
05 Օգոստոսի 2019
Հովսեփ Գևորգյանի անձնուրաց արարքը. Երիտասարդը հաշմանդամ կնոջը փրկել է այրվող տնից (ՖՈՏՈ)
Հրդեհ է տեղի ունեցել Կամենսկ–Շախտինսկի առանձնատանն օգոստոսի 1–ին։
12:59
27 Հուլիսի 2019
Երևանում փրկարարներն օգնության են հասել ջրանցքում հայտնված շանը
Երևանում փրկարարներն օգնության են հասել ջրանցքում հայտնված շանը։
10:52
24 Հուլիսի 2019
Սևանում փրկարարները 2 անչափահասի են փրկել. նրանք նավակով հեռացել էին ափից (ՎԻԴԵՈ)
Սևանում փրկարարները 2 անչափահասի են փրկել. նրանք նավակով հեռացել էին ափից:
15:27
21 Հուլիսի 2019
Գիտնականները հայտնաբերել են լավագույն ըմպելիքն առողջությունը պահպանելու համար
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ներկայացուցիչները պատմել են, թե որ ըմպելիքն է լավագույնն առողջության պահպանման համար:
14:57
11 Հուլիսի 2019
Փրկության օպերացիա. Երևանում փրկարարներն օգնել են ճնճղուկի ձագին
Փրկության օպերացիա. Երևանում փրկարարներն օգնել են ճնճղուկի ձագին:  
10:40
20 Մայիսի 2019
Երևանում կայծակի հարվածից տրոլեյբուս է այրվել. օգնության են հասել զինվորականները
Երևանում կայծակի հարվածից տրոլեյբուս է այրվել. օգնության են հասել զինվորականները: