529.5
7.52
478.02
+1
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում մորը դաժանաբար սպանած երիտասարդն անմեղսունակ է ճանաչվել

19:56
23 Հոկտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է որդու կողմից մորը դիտավորությամբ կյանքից զրկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, հայտնում է Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, ապրիլի 1-ին Երևան քաղաքի Գայի պողոտայում գտնվող շենքերից մեկի բնակարանի խոհանոցի բազմոցին հայտնաբերվել է նույն բնակարանի` 1970 թվականին ծնված բնակչուհու դին՝ կրծքավանդակի աջ կեսի կողմնային մակերեսին և աջ ազդրի վերին երրորդի առաջադրսային մակերեսին կտրած-ծակած վերքերով։

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով պարզվել է, որ 2019թ. ապրիլի 1-ին վերը նշված հասցեում գտնվող իրենց բնակարանում, որդին՝ ծնված 1994 թվականին, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ՝ խոհանոցային դանակով երեք անգամ հարվածել է մոր աջ ազդրի, ձախ բազկի և աջ անոթափոսի հատվածներին: Վերջինս ստացված վնասվածքներից տեղում մահացել է:

Загружается новость ... "Право"

Քրեական գործով նշանակված դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննության եզրակացության համաձայն, 1994թ-ին ծնված երիտասարդը տառապել և տառապում է «Շիզոֆրենիա, պարանոիդ ձև» հոգեկան հիվանդությամբ, ուստի վերջինիս հարկ է ճանաչել անմեղսունակ:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ` որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքով արգելված արարքները անմեղսունակության վիճակում կատարած անձի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու մասին և քրեական գործն ուղարկել է դատարան։ Այս պահին 1994թ. ծնված երիտասարդը գտնվում է ՀՀ ԱՆ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ում:

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:47
27 Սեպտեմբերի 2019
Փրկության օպերացիա. Երևանում փրկարարները դուրս են բերել ջրանցքում արգելափակված շանը
Փրկության օպերացիա. Երևանում փրկարարները դուրս են բերել ջրանցքում արգելափակված շանը:
14:37
15 Օգոստոսի 2019
Կարծես կրկին ծնվեցին. Մերձմոսկվայում վթարային վայրէջք կատարած օդանավի ուղևորների մեջ հայեր կային
Մոսկվա-Սիմֆերոպոլ չվերթն իրականացնող А321 օդանավում եղել է անձնակազմի 7 անդամ և 229 ուղևոր:
14:46
06 Օգոստոսի 2019
Հայաստանում հարսանեկան բում է նկատվում
Միաժամանակ ամուսնալուծությունների թիվը երկրում հաշվետու ժամանակաշրջանում` 2018 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 6,4%-ով:
19:19
05 Օգոստոսի 2019
Հովսեփ Գևորգյանի անձնուրաց արարքը. Երիտասարդը հաշմանդամ կնոջը փրկել է այրվող տնից (ՖՈՏՈ)
Հրդեհ է տեղի ունեցել Կամենսկ–Շախտինսկի առանձնատանն օգոստոսի 1–ին։
12:59
27 Հուլիսի 2019
Երևանում փրկարարներն օգնության են հասել ջրանցքում հայտնված շանը
Երևանում փրկարարներն օգնության են հասել ջրանցքում հայտնված շանը։
10:52
24 Հուլիսի 2019
Սևանում փրկարարները 2 անչափահասի են փրկել. նրանք նավակով հեռացել էին ափից (ՎԻԴԵՈ)
Սևանում փրկարարները 2 անչափահասի են փրկել. նրանք նավակով հեռացել էին ափից:
15:27
21 Հուլիսի 2019
Գիտնականները հայտնաբերել են լավագույն ըմպելիքն առողջությունը պահպանելու համար
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ներկայացուցիչները պատմել են, թե որ ըմպելիքն է լավագույնն առողջության պահպանման համար:
14:57
11 Հուլիսի 2019
Փրկության օպերացիա. Երևանում փրկարարներն օգնել են ճնճղուկի ձագին
Փրկության օպերացիա. Երևանում փրկարարներն օգնել են ճնճղուկի ձագին:  
10:40
20 Մայիսի 2019
Երևանում կայծակի հարվածից տրոլեյբուս է այրվել. օգնության են հասել զինվորականները
Երևանում կայծակի հարվածից տրոլեյբուս է այրվել. օգնության են հասել զինվորականները:
10:40
20 Փետրվարի 2019
Ալավերդիում 27 տարի առաջ տրակտոր էին գողացել. դեպքը բացահայտված է. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Ալավերդիում 27 տարի առաջ տրակտոր էին գողացել. դեպքը բացահայտված է. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ։