420.75
4.19
394.07
+18
Եղանակը Երևանում
Հայ

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի պաշտոնատար անձինք՝ որպես այլ անձանց աշխատավարձ, 30 մլն դրամ են յուրացրել

12:01
29 Հուլիսի 2020
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է, որ 2013 թ-ից ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ Կազմակերպություն) Արթիկի, Գյումրու և Ամասիայի օդերևութաբանական կայանների պաշտոնատար անձինք, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, նախնական համաձայնության գալով շահադիտական դրդումներով, իրենց պաշտոնավարման տարիներին՝ տարբեր ժամանակահատվածներում, ընդհանուր թվով տասնյոթ անձանց ձևականորեն ներգրավելով կազմակերպության տարածքային ստորաբաժանումների աշխատանքներում՝ նրանց կողմից փաստացի աշխատանքի չհաճախելու, գործառութային պարտականությունները չկատարելու պայմաններում, կանխիկ, իսկ հետագայում՝ բանկային փոխանցումների եղանակով, այդ աշխատակիցների անվամբ ելքագրված գումարներից ստացել են աշխատավարձի գումարներ՝ ամսական 60.000-75.000 ՀՀ դրամի չափով: Այս մասին հայտնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը։

Загружается новость ... "Лево"
Մասնավորապես՝ Կազմակերպության հիշյալ պաշտոնատար անձինք, 2014 թվականից մինչև 2020 թվականի հուլիսն ընկած ժամանակահատվածում օդերևութաբանական ստորաբաժանումներում աշխատանքի չհաճախած աշխատակիցների համար կազմել և իրենց ստորագրություններով հաստատել են իրավունք վերապահող, պաշտոնական փաստաթուղթ և աշխատավարձի հաշվարկման համար հիմք հանդիսացող բովանդակությամբ կեղծ փաստաթղթեր, որոնցում կեղծ տեղեկություններ են ներառվել նույն աշխատակիցների կողմից աշխատանքի հաճախելու, վերջիններիս աշխատաժամանակի և գործառութային պարտականությունները կատարված լինելու վերաբերյալ, ապա, բովանդակությամբ կեղծ փաստաթղթերը շրջանառության մեջ դնելով, ներկայացրել են վճարման, որի արդյունքում կազմակերպության բյուջեից հիշյալ աշխատակիցների անվամբ անհիմն դուրս են գրվել ընդհանուր, առանձնապես խոշոր չափերի, շուրջ 30.700.000 ՀՀ դրամի չափով աշխատավարձի գումարներ, որից հետո, հիշյալ պաշտոնատար անձինք, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, յուրացման եղանակով դրանք հափշտակել են:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն։

Ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ` կոռուպցիոն սխեմայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի կատարած արարքն անհատականացնելու և համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Տպել

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
17 Հուլիսի 2023
Հայ աշակերտները 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ են նվաճել Ճապոնիայում անցկացված Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում
Հայ աշակերտները 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ են նվաճել Ճապոնիայում անցկացված Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում
20:40
06 Հուլիսի 2020
Շուրջ 850 մարդ է տարհանվել Դալմա մոլից ու Մեգամոլից (ՎԻԴԵՈ)
Շուրջ 850 մարդ է տարհանվել Դալմա մոլից ու Մեգամոլից. ՎԻԴԵՈ
12:38
20 Ապրիլի 2020
Երևանում կովն ընկել է ջրանցքը, օգնության են հասել փրկարարները (ՖՈՏՈ)
Երևանում կովն ընկել է ջրանցքը, օգնության են հասել փրկարարները. ՖՈՏՈ
13:47
19 Փետրվարի 2020
Արագածոտնում 1,5–ամյա երեխան ընկել է 3–րդ հարկից. փոքրիկի կյանքին այլևս վտանգ չի սպառնում
Արագածոտնում 1,5–ամյա երեխան ընկել է 3–րդ հարկից, բժիշկներին հաջողվել է փրկել փոքրիկի կյանքը
15:47
27 Սեպտեմբերի 2019
Փրկության օպերացիա. Երևանում փրկարարները դուրս են բերել ջրանցքում արգելափակված շանը
Փրկության օպերացիա. Երևանում փրկարարները դուրս են բերել ջրանցքում արգելափակված շանը:
14:37
15 Օգոստոսի 2019
Կարծես կրկին ծնվեցին. Մերձմոսկվայում վթարային վայրէջք կատարած օդանավի ուղևորների մեջ հայեր կային
Մոսկվա-Սիմֆերոպոլ չվերթն իրականացնող А321 օդանավում եղել է անձնակազմի 7 անդամ և 229 ուղևոր:
14:46
06 Օգոստոսի 2019
Հայաստանում հարսանեկան բում է նկատվում
Միաժամանակ ամուսնալուծությունների թիվը երկրում հաշվետու ժամանակաշրջանում` 2018 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 6,4%-ով:
19:19
05 Օգոստոսի 2019
Հովսեփ Գևորգյանի անձնուրաց արարքը. Երիտասարդը հաշմանդամ կնոջը փրկել է այրվող տնից (ՖՈՏՈ)
Հրդեհ է տեղի ունեցել Կամենսկ–Շախտինսկի առանձնատանն օգոստոսի 1–ին։
12:59
27 Հուլիսի 2019
Երևանում փրկարարներն օգնության են հասել ջրանցքում հայտնված շանը
Երևանում փրկարարներն օգնության են հասել ջրանցքում հայտնված շանը։
10:52
24 Հուլիսի 2019
Սևանում փրկարարները 2 անչափահասի են փրկել. նրանք նավակով հեռացել էին ափից (ՎԻԴԵՈ)
Սևանում փրկարարները 2 անչափահասի են փրկել. նրանք նավակով հեռացել էին ափից:
15:27
21 Հուլիսի 2019
Գիտնականները հայտնաբերել են լավագույն ըմպելիքն առողջությունը պահպանելու համար
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ներկայացուցիչները պատմել են, թե որ ըմպելիքն է լավագույնն առողջության պահպանման համար:
14:57
11 Հուլիսի 2019
Փրկության օպերացիա. Երևանում փրկարարներն օգնել են ճնճղուկի ձագին
Փրկության օպերացիա. Երևանում փրկարարներն օգնել են ճնճղուկի ձագին: