ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Այսօր «Էրեբունի պլազայում» զինված տղամարդը ոստիկանության հետ բանակցություններից հետո հանձնել է զենքն ու ոստիկանապետի ուղեկցությամբ, նրա ծառայողական մեքենայով տեղափոխվել ոստիկանություն: Համացանցում աղմուկ է բարձրացրել այն փաստը, որ վանսազերծված անձը եղել է առանց ձեռնաշղթաների: Այդ մասին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը իր Facebook-յան էջում գրառում է կատարել՝ տեղադրելով բանակցությունների ընթացքից տեսանյութ: Նա հայտնել է, որ առանց ձեռնաշղթաների տեղափոխումը եղել է բանակցության պայմաններից մեկը:
Загружается новость ... "Лево"
«Նկատենք, որ սոցցանցերում տարածվել է նաև Արման Սարգսյանի վարած բանակցությունների ձայնագրությունը․ զենքը հանձնելու պայմանավորվածություն ձեռք է բերվում նաեւ ձեռնաշղթաներ չհագցնելու պայմանով: Այսինքն՝ ձեռնաշղթաներ չհագցնելը բանակցության պայման է եղել եւ վնասազերծման կարևոր բաղադրիչ:
Չիմացածի, չպատկերացրածի վերաբերյալ դատողություններ անողներին խորհուրդ ենք տալիս ձեռնպահ մնալ սիրողական մեկնաբանություններից»,- գրել է Ահարոնյանը:-0-