430.54
7.67
408.56
+18
Եղանակը Երևանում
Հայ

ARARAT թանգարանն ավանդաբար միանում է «Թանգարանների գիշեր» ակցիային. որքանո՞վ են կարևոր նման նախաձեռնությունները (ՖՈՏՈ)

14:16
24 Մայիսի 2022

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ARARAT թանգարանն ավանդաբար միանում է «Թանգարանների գիշեր» ակցիային։ Երևանի կոնյակի գործարանի ARARAT թանգարանի ղեկավար Առնո Թադևոսյանը հարցազրույցի շրջանակում պատասխանել է մի քանի հարցի, որոնք վերաբերում են նման նախաձեռնությունների կարևորությանը, նա նաև խոսել է թանգարանի նոր ծրագրերի մասին։

Арно Тадевосян.jpg

«Նովոստի–Արմենիա» . որքանո՞վ են կարևոր նման նախաձեռնությունները։

Առնո Թադևոսյան . գիտեք, ARARAT թանգարանն առաջիններից մեկն էր, որ միացավ Հայաստանում «Թանգարանների գիշեր» միջազգային ակցիայի անցկացման նախաձեռնությանը և որոշ իմաստով` էվոլյուցիայի ենթարկվեց ակցիայի հետ միասին։ Շատ լավ հիշում եմ ակցիայի անցկացման առաջին տարիները։ Դրանք մասշտաբով ավելի համեստ, բայց էնտուզիազմով լի միջոցառումներ էին։ Այսօր, պետք է խոստովանել, Հայաստանի թանգարանների ընդհանուր ջանքերի շնորհիվ նախաձեռնությունը կարելի է համարել ամբողջովին կայացած։ Եվ այստեղ հետաքրքիր է հետևել ոչ միայն թանգարանային առաջարկների զարգացմանը, այլև այցելուի հավաքական կերպարին, որն, անխոս, դարձել է ավելի ուշադիր, ավելի նրբազգաց և պահանջկոտ։

ЕКЗ

Նման նախաձեռնությունները հատկապես կարևոր են ոչ միայն հյուրերի, այլև բնակիչների համար։ Կարծում եմ` բոլորը ծանոթ են մի ֆենոմենի հետ, երբ մենք ավելի հաճախ այցելում ենք թանգարաններ` լինելով զբոսաշրջիկի կարգավիճակում այլ քաղաքներում, և «պատրաստակամությամբ» ժամանակ չենք գտնում սեփական քաղաքի թանգարաններն այցելելու համար։ Եվ հատուկ օրը, երբ բազմաթիվ թանգարաններ աշխատում են սովորականից ավելի երկար և առաջարկում են հետաքրքիր ծրագրեր, անխոս, ուղղված է վարքագծային մոդելի փոփոխությանը։ Իմ կարծիքով, թանգարանային հանրությունը վստահ կարող է ասել, որ «Թանգարանների գիշերը» ևս մի տոն է այն մարդկանց համար, ովքեր գնահատում են հետաքրքիր ժամանակի անցկացումը։

ЕКЗ

«Նովոստի–Արմենիա». ինչպե՞ս կմեկնաբանեք «Թանգարանների գիշեր 2022»–ը Ձեր թանգարանի տեսանկյունից։

Առնո Թադևոսյան. ավելի խորը և համապարփակ գնահատականի համար ժամանակ է անհրաժեշտ։ Բայց, դատելով լսարանի հետ հետադարձ կապից, որն արդեն ունեք և հյուրերի հոսքից` երկխոսությունը ոչ միայն տեղի է ունեցել, այլև այն չափազանց հետաքրքիր էր։ Չէ՞ որ այս տարի մենք նշում ենք Հայաստանում կոնյակագործության 135–ամյա հոբելյանը։ Որոշ իմաստով սա մեր ընդհանուր ժառանգությունն է, իսկ ARARAT թանգարանը բացառիկ վայր է, որը պահում, ուսումնասիրում, իմաստավորում և ներկայացնում է հայկական կոնյակագործության պատմությունը։ Լեգենդար ապրանքանիշի պատմության նկատմամբ այցելուների նման անկեղծ հետաքրքրությունը, իմ կարծիքով, վկայում է այն մասին, որ հայկական կոնյակագործության հարուստ պատմությունը, որը լի է հաղթարշավների, առատաձեռնության և վարպետության դրվագներով, դառնում է մեր ինքնության մասնիկն ու հպարտության առիթը։ Դա, իհարկե, չի կարող չուրախացնել։

ЕКЗ

«Նովոստի–Արմենիա». ի՞նչ նորություններ են սպասվում ARARAT թանգարանից այս հոբելյանական տարում։

Առնո Թադևոսյան. այս հարցին պատասխանելուց առաջ ասեմ, որ մի անգամ դառնալով ARARAT թանգարանի այցելու` միշտ փորձում ես վերադառնալ։ Այս իմաստով ARARAT թանգարանը մի վայր է, որտեղ ամենահետաքրքիր պատմությունները դեռ առջևում են։ Չբացելով փակագծերը` խոսեմ նորությունների մասին, որոնք, հնարավոր է, ոչ բոլորը գիտեն։ Տարեսկզբին մենք գործարկել ենք ARARAT Aroma Experience նոր ծրագիրը։ Սա կոնյակի օրգանոլեպտիկ հարստության հետ սպառողին ծանոթացնելու ամբողջովին նոր ձևաչափ է։ Ծրագիրը լավ արդյունքներ է գրանցել B2B ձևաչափում, այն հետաքրքիր տարբերակ է ոչ միայն շարքային հյուրերի համար, այն նաև բացառիկ հնարավորություն է ընկերությունների համար, որոնք կարող են կազմակերպել անկրկնելի, բովանդակալից և վառ փորձ իրենց աշխատակիցների համար տարբե team-building ծրագրերի շրջանակում։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:00
12 Սեպտեմբերի 2020
Ազատ թռիչք. օդաչու Դիանա Սահակյանի «թևավոր» տուրիզմը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
31–ամյա Դիանան փոքր տարիքից երազել է երկնքի մասին։ Ընտանիքի աջակցությամբ նա ձեռք է բերել Cessna 172 տիպի փոքր ինքնաթիռ, իսկ Եղվարդից ոչ հեռու կառուցվել է թռիչքուղի. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
15:27
28 Մայիսի 2020
Արարատ. ոգեշնչման փարոս
Ինչու՞ ոգեշնչող լեռան լուսանկարների ցուցահանդես, և ինչու՞ ԱՐԱՐԱՏ թանգարանում։ Մեր հարցերին է պատասխանել Երևանի կոնյակի գործարանի հասարակայնության հետ կապերի մենեջեր Զարուհի Սարիբեկյանը։
19:49
30 Ապրիլի 2020
«Մնա տանը» ԵԿԳ-ի հետ․ վայելիր ARARAT կոնյակը և զգա ամռան համը
Այս օրերին, երբ Երևանի թանգարանները փակ են հարգելի պատճառներով, մեզ հետաքրքրեց, թե ինչ խորհուրդներ կարող են տալ թանգարանների աշխատակիցները #ՄնաՏանը կոչն առավել հետաքրքիր դարձնելու համար: Հարցերն ուղղեցինք ԱՐԱՐԱՏ թանգարանի էքսկուրսավար Ջեմմա Միրզոյանին:
18:33
14 Մարտի 2019
Սրբուկը` ստեղծագործելու, բաղձալի երազանքի և «Եվրատեսիլի» ելույթի մասին (ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ, ՎԻԴԵՈ, ՖՈՏՈ)
Հայաստանը «Եվրատեսիլ 2019»–ում ներկայացնող երգչուհի Սրբուկը բլից հարցազրույց է տվել «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։
15:14
06 Ապրիլի 2018
Վ. Խոտինենկո. Հայաստանը զարմանալի, հրաշքներով լի երկիր է
Հայաստանից ստացած տպավորությունների, ժամանակակից կինոարդյունաբերության և դրա զարգացման հնարավորությունների մասին խոսել է կինոռեժիսոր, ՌԴ ժողովրդական արտիստ  Վլադիմիր Խոտինենկոն։