576.08
6.24
493.6
+18
Եղանակը Երևանում
Հայ

Ազատ թռիչք. օդաչու Դիանա Սահակյանի «թևավոր» տուրիզմը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

10:00
12 Սեպտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ժամանակակից Հայաստանի տարածքում շատ են լեռնաշղթաներն ու ոլորապտույտ ճանապարհները, որոնք գերում են էքստրեմալ զբոսաշրջիկներին ու լեռնագնացներին։

Թվում է, թե փոքր ավիացիայի զարգացման համար կան բարենպաստ պայմաններ, բայց իրականում այս ոլորտի մակարդակն այդքան էլ բարձր չէ։ Գործում են միայն երկու քաղաքացիական օդանավակայաններ` «Զվարթնոցը» (Երևան) ու «Շիրակը» (Գյումրի)։

«Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը զրուցել է մասնավոր օդաչու Դիանա Սահակյանի հետ, ով իր առջև նպատակ է դրել զարգացնել փոքր ավիացիան Հայաստանում։ 

Диана Саакян авиатор.jpg

31–ամյա Դիանան մասնագիտությամբ ռադիոլոգ է, սակայն փոքր տարիքից երազել է երկնքի մասին։ Ընտանիքի աջակցությամբ նա ձեռք է բերել Cessna 172 տիպի փոքր ինքնաթիռ, իսկ Եղվարդից ոչ հեռու կառուցվել է թռիչքուղի։

«Նախատեսում եմ զարգացնել տուրիստական ավիացիան, սանավիացիան և երկնքի հետ կապված շատ այլ ոլորտներ։ Ես ջանք ու եռանդ չեմ խնայի դրա համար», – նշում է Դիանան։

Դիանայի հետ հարցազրույցի ամբողջական տարբերակը կարող եք դիտել «Նովոստի–Արմենիա» գործակալության Youtube–յան ալիքում։–0–




Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:27
28 Մայիսի 2020
Արարատ. ոգեշնչման փարոս
Ինչու՞ ոգեշնչող լեռան լուսանկարների ցուցահանդես, և ինչու՞ ԱՐԱՐԱՏ թանգարանում։ Մեր հարցերին է պատասխանել Երևանի կոնյակի գործարանի հասարակայնության հետ կապերի մենեջեր Զարուհի Սարիբեկյանը։
19:49
30 Ապրիլի 2020
«Մնա տանը» ԵԿԳ-ի հետ․ վայելիր ARARAT կոնյակը և զգա ամռան համը
Այս օրերին, երբ Երևանի թանգարանները փակ են հարգելի պատճառներով, մեզ հետաքրքրեց, թե ինչ խորհուրդներ կարող են տալ թանգարանների աշխատակիցները #ՄնաՏանը կոչն առավել հետաքրքիր դարձնելու համար: Հարցերն ուղղեցինք ԱՐԱՐԱՏ թանգարանի էքսկուրսավար Ջեմմա Միրզոյանին:
18:33
14 Մարտի 2019
Սրբուկը` ստեղծագործելու, բաղձալի երազանքի և «Եվրատեսիլի» ելույթի մասին (ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ, ՎԻԴԵՈ, ՖՈՏՈ)
Հայաստանը «Եվրատեսիլ 2019»–ում ներկայացնող երգչուհի Սրբուկը բլից հարցազրույց է տվել «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։
15:14
06 Ապրիլի 2018
Վ. Խոտինենկո. Հայաստանը զարմանալի, հրաշքներով լի երկիր է
Հայաստանից ստացած տպավորությունների, ժամանակակից կինոարդյունաբերության և դրա զարգացման հնարավորությունների մասին խոսել է կինոռեժիսոր, ՌԴ ժողովրդական արտիստ  Վլադիմիր Խոտինենկոն։