ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանցիները Հակարի կամրջի մոտ ձերբակալել են Արցախի ԱԱԾ տնօրեն Արարատ Մելքումյանին, հաղորդում է
Mediahub–ը։
Նշենք, որ Մելքումյանը ԱՀ նախագահի 2021թ.-ի փետրվարի 22-ի հրամանագրով նշանակվել էր Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ։
ԱՀ նախագահի 2023թ․-ի հունվարի 7-ի հրամանագրով նշանակվել էր Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար։ ԱՀ նախագահի 2023թ․-ի հունվարի 16-ի հրամանագրով նշանակվել Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն։
Արարատ Մելքումյանն ունի գեներալ-մայոր զինվորական կոչում։
«Նովոստի–Արմենիա» գործակալությանը դեռ չի հաջողվել ստանալ այս տեղեկատվության պաշտոնական հաստատում։–0–