420.39
4.19
395.1
+16
Եղանակը Երևանում
Հայ

Արցախի ԱԳՆ–ից նշել են, թե Ստեփանակերտի օդանավակայանը սկզբնական փուլում ինչ նպատակներով է շահագործվելու

11:46
15 Հունվարի 2021
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Ստեփանակերտի օդանավակայանը, ամենայն հավանականությամբ, նախնական փուլում կշահագործվի խաղաղապահների համար, ասել է Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

«Կարծում եմ, որ օդանավակայանը կշահագործվի, պարզապես ժամանակ է պետք։ Այս պահին, իմ կարծիքով, ամեն ինչ գնում է նրան, որ առաջին հերթին այն կշահագործվի որպես ռազմական օբյեկտ խաղաղապահների կողմից` նրանց կարիքները և անվտանգության հարցերն ապահովելու համար», – ասել է Բաբայանը։

Նրա խոսքով, կսկսվեն քայլեր և գործողություններ, որպեսզի այդ օբյեկտն օգտագործվի նաև քաղաքացիական նպատակներով։

«Ես գրեթե չեմ կասկածում, որ այն շահագործվելու է, ժամանակը ցույց կտա։ Որպես ռազմական օբյեկտ, կարծում եմ, այն կշահագործվի», – ասել է Բաբայանը։

Ստեփանակերտի օդանավակայանի մասին

Ստեփանակերտի միջազգային օդանավակայանը պատրաստ է թռիչքներ սպասարկել, այն պաշտոնապես շահագործման է հանձնվել 2012թ.–ի հոկտեմբերի 1–ին։ Օդանավակայանը հագեցած է միջազգային չափորոշիչներին համապատասխան բոլոր սարքավորումներով և կարող է սպասարկել ժամում մինչև 100 ուղևոր։ Օդանավակայանը մշակվել է` հաշվի առնելով միջազգային չվերթերի իրականացման հնարավորությունը։

Ստեփանակերտի օդանավակայանի շահագործումից հետո պաշտոնական Բաքուն պարբերաբար սպառնում էր ուժ կիրառել օդանավերի դեմ, որոնք կիրականացնեն չվերթեր դեպի Ղարաբաղ։ Սակայն 2012թ.–ի հուլիսին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարեցին, որ ձեռք են բերվել քաղաքացիական օդանավերի նկատմամբ ուժի չկիրառման երաշխիքներ։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:08
21 Դեկտեմբերի 2022
Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ գտնվելու ընթացքում Արցախում ծնվել է 26 երեխա
Արցախում 26 երեխա է ծնվել Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ գտնվելու ընթացքում  
11:01
26 Հուլիսի 2021
4կգ քաշով տղա. ռուսական խաղաղապահ զորակազմի բժիշկներն առաջին անգամ ծնունդ են ընդունել Արցախի Մարտակերտ քաղաքում (ՖՈՏՈ)
4կգ քաշով տղա. ռուսական խաղաղապահ զորակազմի բժիշկներն առաջին անգամ ծնունդ են ընդունել Արցախի Մարտակերտ քաղաքում.ՖՈՏՈ
14:07
15 Հունվարի 2021
2021թ.–ին Արցախում առաջինը ծնվել է Մարիան. ռեպորտաժ փոքրիկ հրաշքի մասին (ՎԻԴԵՈ)
2021թ.–ին Արցախում առաջինը ծնվել է Մարիան. ռեպորտաժ փոքրիկ հրաշքի մասին. ՎԻԴԵՈ
00:51
21 Դեկտեմբերի 2020
Հրապարկվել են 70 օր անհայտության մեջ գտնվող զինծառայողների՝ Արցախ վերադարձի կադրերը (ՎԻԴԵՈ)
Հրապարկվել են 70 օր անհայտության մեջ գտնվող զինծառայողների՝ Արցախ վերադարձի կադրերը. ՎԻԴԵՈ
17:27
06 Հունիսի 2020
Արցախի և Հայաստանի միջև նոր մայրուղի է կառուցվում (ՎԻԴԵՈ)
Արցախի և Հայաստանի միջև նոր մայրուղի է կառուցվում. ՎԻԴԵՈ
11:24
23 Մայիսի 2020
Սեպտեմբերի 1-ից Արցախում բարձրագույն կրթությունը կդառնա անվճար. ԱՀ նախագահ
Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ սեպտեմբերի 1-ից Արցախում բարձրագույն կրթությունը կդառնա անվճար
18:20
01 Մայիսի 2020
Արցախում ևս մեկ քաղաքացի ապաքինվել է կորոնավիրուսից
Արցախում կորոնավիրուսից ևս մեկ քաղաքացի է ապաքինվել
22:47
19 Ապրիլի 2020
Մարդն իր գործն է անում. Արայիկ Հարությունյանը աշակերտի և ուսուցչի լուսանկար է հրապարակել կարանտինի պայմաններում (ՖՈՏՈ)
Ինչ օնլայն դասեր. Արայիկ Հարությունյանը աշակերտի և ուսուցչի լուսանկար է հրապարակել կարանտինի պայմաններում. ՖՈՏՈ
20:00
18 Ապրիլի 2020
No Corona. Արցախում դուրս են գրվել կորոնավիրուսից հետո առողջացած մայր և դուստր, նրանց դիմավորել են ծաղկեփնջերով (ՎԻԴԵՈ)
No Corona. Արցախում դուրս են գրվել կորոնավիրուսից հետո առողջացած մայր և դուստր, նրանց դիմավորել են ծաղկեփնջերով. ՎԻԴԵՈ
20:20
09 Նոյեմբերի 2019
2020թ.–ից Արցախը կունենա բջջային 2–րդ օպերատոր. Արցախի ու ՀՀ-ի միջև ռոումինգը կչեղարկվի
Լավ լուր. 2020թ.–ից Արցախը կունենա բջջային 2–րդ օպերատոր, Արցախի ու Հայաստանի միջև ռոումինգը կչեղարկվի։
11:44
14 Օգոստոսի 2019
Հայաստանը մոտ 2,9 մլրդ դրամ կտրամադրի Արցախին ՊԲ զինթոշակառուների բնակարանային խնդիրները լուծելու համար. Փաշինյան
Հայաստանը մոտ 2,9 մլրդ դրամ կտրամադրի Արցախին ՊԲ զինթոշակառուների բնակարանային խնդիրները լուծելու համար:
11:47
10 Օգոստոսի 2019
ՊԲ–ն բարելավում է սննդի որակն ու տեսականին. գործընթացին ծանոթացել է Արցախի պետական նախարարը
ՊԲ–ն բարելավում է սննդի որակն ու տեսականին. գործընթացին ծանոթացել է Արցախի պետական նախարարը: