ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Արցախում՝ վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորների թիվն անցնում է 200-ը, հայտնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
Մեծամասնության առողջական վիճակը ծանր է կամ ծայրահեղ ծանր։ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) բժշկական հնարավորությունները բավարար չեն մարդկանց կյանքը փրկելու համար։
«Սանիտարական ավիացիան պետք է շատ շտապ վայրէջք կատարի՝ մարդկանց կյանքեր փրկելու համար։ Շատ շտապ, առանց հապաղելու», - նշել է Ստեփանյանը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, ուժեղ պայթյուն է տեղի ունեցել:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում