ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Արցախում օգոստոսի 8-ին , զենքի (պայթուցիչի) օգտագործման կանոնները խախտելու և անվտանգության կանոնները չպահպանելու հետևանքով վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Ալյոշայի Դանիելյանը և Արթուր Յուրիկի Առուշանյանը, հաղորդում է Արցախի ՊԲ–ն։
Վիրավորների վիճակը գնահատվում է ծանր։
«Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում