ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը հայտնել է, որ ավելի քան 100 մարդ է այրվել Ստեփանակերտ–Ասկերան մայրուղում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով։
«Շատ են անհետ կորածները։ Ականատեսների գնահատականներով, ավելի քան 100 մարդ ամբողջությամբ այրվել է հրդեհի հետևանքով։ Հայաստանից ժամանել է բժշկական ուղղաթիռ վիրավորներին տարհանելու համար» – գրել է Բեգլարյանը X սոցցանցում։
Նա նաև հայտնել է, որ պաշտոնական տվյալներով, վիրավորվել է 290 մարդ, 20 մարդ մահացել է։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում