425.62
4.27
394.46
+3
Եղանակը Երևանում
Հայ

«Բերձորի ինտրիգը». WarGonzo-ն ցույց է տվել էքսկլյուզիվ կադրեր Արցախից (ՎԻԴԵՈ)

17:25
30 Նոյեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. WarGonzo նախագծի հաղորդավար Սեմյոն Պեգովը եթեր է դուրս եկել Բերձոր քաղաքից (Լաչին), որի շուրջ իրադրությունը մինչ օրս չի լուծվել:

Загружается новость ... "Лево"

«Գլխավոր ինտրիգը, եթե կարելի է այսպես կոչել՝ կմնան արդյոք տեղացիներն այստեղ՝ Բերձորում, և արդյոք քաղաքը նախկինի պես կգտնվի Արցախի իշխանությունների վերահսկողության ներքո, որովհետև այն ընկնում է հենց այդ 5 կիլոմետրանոց միջանցքի տարածքում, որը երաշխավորված էր համաձայնագրով, թե որպես վարչական միավոր կդառնա Ադրբեջանի մի մաս»,- հայտնում է Պեգովը:

Նա նշել է, որ այդ առիթով լիովին տարբեր կարծիքներ են հնչում:
«Օրինակ, ինչպես տեղեկացանք տեղական իշխանությունների ներկայացուցիչներից, նրանք միանշանակ ազդակներ են ստացել այն մասին, որ բնակիչները կարող են մնալ և նրանց անվտանգությունն ապահովված կլինի իշխանությունների կողմից, իսկ մյուս կողմից, զինվորականներն ասում են, որ, գուցե, տեղացիներն ամեն դեպքում ստիպված կլինեն լքել այն մինչև 18:00-ն»,- հավելել է նա: 

Երկու շաբաթ Արցախի նախագահի օգնական Դավիթ Բաբայանը հայտնել է հայկական ԶԼՄ-ներին, որ Բերձորը Ադրբեջանի վերահսկողության տակ չի անցնելու, հայ բնակչությունը չի տարհանվելու:

Նրա խոսքով, Բերձորով պահպանվելու է Հայաստանի հետ կապը, ռուսական կողմը երեք տարվա ընթացքում կկառուցի նոր ճանապարհ, որը կշրջանցի Շուշին՝ Ստեփանակերտի հետ ուղիղ կապ ապահովելու համար: 

Սակայն հինգշաբթի օրը սոցցանցերում հաղորդագրություններ են հայտնվում, որ Բերձորի իշխանություններին հանձնարարվել է նոյեմբերի 25-ից կազմակերպել տեղի հայերի տարհանումը: Այդպիսով, Ստեփանակերտի և հարակից մի քանի շրջանների բնակչությունը հայտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքների շրջափակման մեջ:

Միաժամանակ, համաձայն նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված հայտարարության, Բերձորով պետք է անցնի Լաչինի միջանցքը՝ 5 կմ երկարությամբ, որը կկապի Արցախը Հայաստանի հետ, իսկ դրա անվտանգությունն ապահովելու են ռուս խաղաղապահները: -0-




Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:08
21 Դեկտեմբերի 2022
Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ գտնվելու ընթացքում Արցախում ծնվել է 26 երեխա
Արցախում 26 երեխա է ծնվել Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ գտնվելու ընթացքում  
11:01
26 Հուլիսի 2021
4կգ քաշով տղա. ռուսական խաղաղապահ զորակազմի բժիշկներն առաջին անգամ ծնունդ են ընդունել Արցախի Մարտակերտ քաղաքում (ՖՈՏՈ)
4կգ քաշով տղա. ռուսական խաղաղապահ զորակազմի բժիշկներն առաջին անգամ ծնունդ են ընդունել Արցախի Մարտակերտ քաղաքում.ՖՈՏՈ
14:07
15 Հունվարի 2021
2021թ.–ին Արցախում առաջինը ծնվել է Մարիան. ռեպորտաժ փոքրիկ հրաշքի մասին (ՎԻԴԵՈ)
2021թ.–ին Արցախում առաջինը ծնվել է Մարիան. ռեպորտաժ փոքրիկ հրաշքի մասին. ՎԻԴԵՈ
00:51
21 Դեկտեմբերի 2020
Հրապարկվել են 70 օր անհայտության մեջ գտնվող զինծառայողների՝ Արցախ վերադարձի կադրերը (ՎԻԴԵՈ)
Հրապարկվել են 70 օր անհայտության մեջ գտնվող զինծառայողների՝ Արցախ վերադարձի կադրերը. ՎԻԴԵՈ
17:27
06 Հունիսի 2020
Արցախի և Հայաստանի միջև նոր մայրուղի է կառուցվում (ՎԻԴԵՈ)
Արցախի և Հայաստանի միջև նոր մայրուղի է կառուցվում. ՎԻԴԵՈ
11:24
23 Մայիսի 2020
Սեպտեմբերի 1-ից Արցախում բարձրագույն կրթությունը կդառնա անվճար. ԱՀ նախագահ
Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ սեպտեմբերի 1-ից Արցախում բարձրագույն կրթությունը կդառնա անվճար
18:20
01 Մայիսի 2020
Արցախում ևս մեկ քաղաքացի ապաքինվել է կորոնավիրուսից
Արցախում կորոնավիրուսից ևս մեկ քաղաքացի է ապաքինվել
22:47
19 Ապրիլի 2020
Մարդն իր գործն է անում. Արայիկ Հարությունյանը աշակերտի և ուսուցչի լուսանկար է հրապարակել կարանտինի պայմաններում (ՖՈՏՈ)
Ինչ օնլայն դասեր. Արայիկ Հարությունյանը աշակերտի և ուսուցչի լուսանկար է հրապարակել կարանտինի պայմաններում. ՖՈՏՈ
20:00
18 Ապրիլի 2020
No Corona. Արցախում դուրս են գրվել կորոնավիրուսից հետո առողջացած մայր և դուստր, նրանց դիմավորել են ծաղկեփնջերով (ՎԻԴԵՈ)
No Corona. Արցախում դուրս են գրվել կորոնավիրուսից հետո առողջացած մայր և դուստր, նրանց դիմավորել են ծաղկեփնջերով. ՎԻԴԵՈ
20:20
09 Նոյեմբերի 2019
2020թ.–ից Արցախը կունենա բջջային 2–րդ օպերատոր. Արցախի ու ՀՀ-ի միջև ռոումինգը կչեղարկվի
Լավ լուր. 2020թ.–ից Արցախը կունենա բջջային 2–րդ օպերատոր, Արցախի ու Հայաստանի միջև ռոումինգը կչեղարկվի։
11:44
14 Օգոստոսի 2019
Հայաստանը մոտ 2,9 մլրդ դրամ կտրամադրի Արցախին ՊԲ զինթոշակառուների բնակարանային խնդիրները լուծելու համար. Փաշինյան
Հայաստանը մոտ 2,9 մլրդ դրամ կտրամադրի Արցախին ՊԲ զինթոշակառուների բնակարանային խնդիրները լուծելու համար:
11:47
10 Օգոստոսի 2019
ՊԲ–ն բարելավում է սննդի որակն ու տեսականին. գործընթացին ծանոթացել է Արցախի պետական նախարարը
ՊԲ–ն բարելավում է սննդի որակն ու տեսականին. գործընթացին ծանոթացել է Արցախի պետական նախարարը: